Ճամբարային երեքշաբթի…

Այսօր մեր ճամբարային օրը անցավ բավականին հետաքրքիր և զբաղված։ Ընդհանուր պարապմունքից հետո գնացինք քիմիայի լաբորատորիա և շարունակեցինք մեր Նախագիծը՝ կենդանի օրգանիզմի քիմիան։ Իմ կարծիքով այս նախագիծը շատ հարմար նախագիծ է մեր ջոկատի համար քանի որ բոլորս էլ շատ հետաքրքրված ենք բոլոր այն բաներով, որոնք կապված են մեր կյանքի և օրգանիզմի հետ։ Այսօր գլյուկոզի փորձեր արեցինք։

Արծաթահայելու ռեակցիան՝ Արծաթի նիտրատի ամոնիակային լուծույթի վերականգնումը գլյուկոզով  կոչվում  է արծաթահայելու ռեակցիա՝ 2AgNO3 + 2NaOH → Ag2O↓+ 2NaNO3 + H2O Ag2O↓ + H2O + 4NH3→2[Ag(NH3 )2]OH -(Տոլենսի ռեակտիվ)

Ազդանյութեր՝ AgNO3 5%-անոց, NaOH 10%-անոց, NH3–ի 10%-անոց լուծույթներ, գլյուկոզի 0,5%-անոց լուծույթ: Փորձի ընթացքը: Մաքուր փորձանոթի մեջ լցնել 2-4 կաթիլ AgNO3-ի լուծույթ, ավելացնել 4 կաթիլ NaOH-ի լուծույթ և 6-8 կաթիլ ամոնիակի ջրային լուծույթ, մինչև առաջացած Ag2O նստվածքի լուծվելը (ստացված թափանցիկ լուծույթը կոչվում է Տոլենսի ռեակտիվ): Այնուհետև ավելացնել 2-4 կաթիլ գլյուկոզի լուծույթ, թույլ տաքացնել փորձանոթի պարունակությունը մինչև մետաղական արծաթի սև նստվածքի անջատումը: Մետաղական արծաթը նստում է փորձանոթի պատերին՝ առաջացնելով հայելի։

Փորձից հետո պարի ժամն էր։ Ճիշտ է մենք մյուս ուսումնական շրջաններում էլ ենք ունեցել պարի ժամ բայց ճամբարայինը ուրիշ հաճույք է պատճառում քանի որ պարի դասը անցկացնում ենք բավականին մեծ խմբով։ Պարից հետո երգի ժամն էր։

Դասամիջոց անելուց հետո եկավ բոլորիս սպասված ժամը։ Սովորողներից մեկի Հայրիկի հետ պարզելու էինք մեր դպրոցի և Արատեսի ջրի մաքրությունը, բաղադրությունը, pH մակարդակը և խտությունը։ Շատ հետաքրքիր և նոր փորձեր էին։ Ծանոթացանք նորանոր գործիքների, որոնցով պարզեցինք շատ բաներ ջրի մասին։

Իմ կարծիքով այս օրը ճամբարային ամենահետաքրքիր օրերից էր։

Սելջուկ-թուրքերի արշավանքները

Ի՞նչ հետևանքներ ունեցան Սելջուկ-թուրքերի արշավանքները տարածաշրջանի համար։

Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:

1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց: Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց: Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից:

Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:

Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:

Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:

Բյուզանդական իշխանությունները հասկացան իրենց սխալը և մի պահ սթափվեցին: Նրանք սկսեցին հայ բնակչությանը սիրաշահելու, հարկերը թեթևացնելու քաղաքականություն վարել: Սակայն հայկական զինուժն այդպես էլ չվերականգնվեց, և սելջուկ-թուրքերի օրավուր աճող ճնշմանն այլևս անհնարին դարձավ դիմագրավել:

1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:

Համաշխարհային գրականություն

Վիլյամ Շեքսպիր

william-shakespeare-340x375

Սոնետ 10

Ամոթ է, չասե՛ս, թե մեկին է քո սիրտը նվիրված,
Դու, որ դարձել ես ինքդ քո հանդեպ այդքան անտարբեր.
Թեկուզ և ասես, թե հազարների կողմից ես սիրված,
Ամեն ոք գիտի, որ ոչ մի կնոջ չես պարգևել սեր:
Քանզի քո սիրտը ատելությունն է պաշարել միայն,
Եվ անգամ քեզ հետ չես կարողանում դու համակերպվել.
Դու միշտ փորձում ես քարուքանդ անել պատերը քո տան,
Մինչդեռ բաղձանքդ պիտի լիներ այն վերստի՜ն կերտել:
Փոխիր քո կյանքը, որ ես իմ հերթին մտքերս փոխեմ.
Ատելությունը միթե հեզ սիրուց բարեկեցիկ է:
Օ՜, եղիր ինչպես արտաքուստ ես դու ազնիվ ու խոհեմ,
Ասա բոլորին, որ չարը քո մեջ միայն կեղծիք է,
Ուրիշ անձ դարձիր, փոխիր քո բոլոր մտքերն իմ սիրույն,
Որ քո պերճանքը հավետ ունենա իր կյանքը ուրույն:

Գիտե՞ք միշտ ուզում եմ ուժեղ երևալ… Ուզում եմ, որ հանկարծ ոչ մեկ չտեսնի թույլ կողմերս։ Երբեք չեմ սիրել, երբ ինչ-որ մեկը տեսել է արցունքներս… Շատ քչերն են դրանց տեսնելուն արժանի։ Մարդկանց չեմ հրավիրում սրտիս մեջ։ Չեմ հրավիրում, ոչ միայն նրա համար, որ չեմ ուզում նրանք տեսնեն և զգան զգացմունքներս, այլ նրա համար, որ մեկ-մեկ ինքս էլ չեմ հասկանում ինչ եմ զգում… Շատ խառն են լինում։ Բայց այդքանը չէ… Ես մարդկանց ներս չթողնելով վիրավորում եմ նրանց… Ես անգամ վիրավորում եմ իմ համար ամենաթանկ մարդկանց՝ մամայիս, պապայիս, ընկերներիս… Այո, գիտեմ մարդկանց մոտ չբացվելը չար արարք չէ, բայց ես այդ բոլորը անում եմ այլ կերպ… Չարությամբ, վիրավորանքով, նենգաբար։ Պահվածքիս միակ պատճառը պարզությունն ու հեշտությունն է։ Ինձ թվում է, որ արդյունքում մարդուն ավելի քիչ եմ վիրավորում, համեմատած ուրիշ բոլոր տարբերակների հետ…

Ջեբրան Խալիլ Ջեբրան

khalil-gibran11.jpg

«Եվ ոմանց մենք սիրում ենք»

Ոմանց մենք սիրում ենք, բայց չենք մոտենում նրանց:

Նրանք որքան հեռու` այնքան գեղեցիկ, որքան հեռու` այնքան վսեմ, և որքան հեռու` այնքան թանկ:

Ոմանց մենք սիրում ենք և փորձում մոտենալ նրանց, և կիսում ենք կյանքի մանրամասները նրանց հետ, զգում ենք` ինչպես ցավոտ է նրանցից հեռանալը, և չենք պատկերացնում մեր կյանքն առանց նրանց:

Ոմանց սիրում ենք, և ուզում ենք նրանց հետ ունենալ մի սիրուն պատմություն: Եվ առիթներ ենք ստեղծում, որպեսզի նրանց հանդիպենք, և հորինում ենք պատճառներ, որպեսզի նրանց տեսնենք: Եվ նրանց հետ ավելի շատ ապրում ենք  երևակայության, քան իրականության մեջ:

Եվ ոմանց սիրում ենք միայն հոգու խորքում և լռում`չնայած լռության տառապանքին: Եվ չենք բացահայտում նրանց սերը մեր հանդեպ, քանզի չափազանց շատ են խոչընդոտները…և հետևանքներն են շատ սարսափելի: Եվ ավելի լավ է, որ մենք լինենք փակ դռան տարբեր կողմերում:

Եվ ոմանց սիրում ենք,

Եվ լցնում ենք երկիրը նրանց սիրով, և ասում ենք աշխարհին նրանց մասին,

Ամբողջ ընթացքում պատմում ենք նրանց մասին,

Եվ կարիքն ունենք նրանց ներկայության` ինչպես օդի և ջրի,

Եվ մեզ համար դժվար է շնչելը, երբ նրանք բացակայում են, դժվար է հեռու լինել նրանցից:

Եվ ոմանց սիրում ենք,

Որովհետև մենք չենք գտնում ուրիշներին,

Եվ սիրո ծարավը մեզ մղում է նրանց մոտ,

Եվ օրերը վազոմ են,

Եվ կյանքի օրերը ավարտվում են,

Եվ ժամանակը կանգ չի առնում,

Եվ մենք վախենում ենք, որ կմնանք առանց այն մեկի:

Եվ ոմանց սիրում ենք,

Որովհետև նրանց արժանի ոչինչ չկա սիրուց բացի:

Եվ մենք նրանց ոչինչ տալ չենք կարող սիրուց բացի:

Եվ մենք նրանցից սովորում ենք վարվեցողություն,

Եվ նրանց հետ միասին շատ բաներ ենք վերափոխում,

Եվ նրանց հետ բացահայտում ենք մեր իսկ կյանքը:

Եվ ոմանց սիրում ենք,

Բայց մենք չենք գտնում այդ սիրո արտացոլումը նրանց սրտերում:

Նեղսրտում ենք և կոտրվում:

Եվ մենք բախվում ենք տխուր դիպվածների,

Չենք կարողանում մոռանալ կամ ատել նրանց,

Եվ չենք կարողանում ուրիշներին սիրել, ինչպես նրանց:

Եվ մենք սգում ենք ամեն մի անպատասխան սիրո հետևից:

Եվ ոմանց սիրում ենք,

Եվ մնում է միայն, որպեսզի մեզ սիրեն,

Ինչպես որ մենք ենք սիրում նրանց…

Ջեբրան Խալիլ Ջեբրանի մյուս ստեղծագործությունները ցհկարողացա վերլուծել, բայց հեղինակի այս ստեղծագործությունը շատ հոգեհարազատ է։ Նա շատ լավ է ներկայացնում սիրելը։ Ամեն մարդ իր յուրահատուկ ձևով է սիրում, բայց Ջեբրան Խալիլ Ջեբրանը այս ստեղծագործությունում կարողացավ ընդանրհացնել այն և հնարավորինս մանրամասն ներկայացնել բոլոր տարբերակները։ Ստեղծագործությունները ինձ դուր են գալիս, երբ ամեն մի բառը կարդալուց զգում եմ միտքը և իմ կյանքից օրինակներ եմ գտնում։ Քանի որ այս ստեղծագործության ամեն մի նախադասությունը ես ապրելով կարդացի այն համարում եմ շատ լավ։

Էռնեստ Բաջ «Ես մաքուր եմ»

Ernest Baj

Էռնեստ Ալֆրեդ Ուոլիս Բաջը բրիտանացի հնագետ է, եգիպտագետ, բանասեր, արևելագետ։

Ստորև ներկայացնում ենք Էռնեստ Բաջի «Եգիպտական մեռյալների գրքից» մի հատված։

Ես մեղք չեմ գործել մարդկանց նկատմամբ:
Ես դեմ չեմ գնացել իմ ընտանիքին և ցեղին:

Ես չեմ կեղծել այնտեղ, որտեղ բնակվում են Երկու Ճշմարտություն:

Ես չեմ ճանաչել մարդկանց, ովքեր աննշան են եղել:
Ես չարիք չեմ արարել:
Ես ամեն օր չեմ մտածել այն աշխատանքի մասին, որ պիտի արվեր ինձ համար:

Ես իմ անունը հրապարակ չեմ հանել պատիվների համար:
Ես չեմ նսեմացրել աստծուն:
Ես խաբեությամբ թշվառին չեմ զրկել իր ունեցվածքից:
Ես չեմ արել այնպիսի մի բան, որ մերժում են աստվածները:
Ես ստրուկին չեմ անարգել իր պարոնի առջև:
Ես ցավ չեմ պատճառել:
Ես ոչ մեկին քաղցած չեմ թողել:
Ես ոչ մեկին չեմ հարկադրել լաց լինել:
Ես չեմ սպանել:
Ես սպանելու հրաման չեմ արձակել:
Ես դժբախտություններ չեմ պատճառել, որ ծառանար կանանց ու տղամարդկանց ուսերին:
Ես տաճարներից զոհաբերություններ չեմ գողացել:
Ես սրբապիղծ չեմ եղել:
Ես չեմ նվազեցրել սորուն մարմինների ծավալի չափը:
Ես չեմ խլել իմ հարևանի հողը ու չեմ միացրել իմ դաշտին:
Ես չեմ ներխուժել ուրիշի դաշտը:
Ես կշեռքներին քաշ չեմ հավելել:
Ես երեխաների շուրթերից կաթ չեմ խլել:
Ես նախիրը չեմ քշել արոտավայրից:
Ես չեմ փակել ջուրը, երբ այն պիտի հոսեր:
Ես չեմ մարել կրակը, երբ այն պիտի այրվեր:
Ես թիկունք չեմ դարձրել աստծուն նրա հայտնության պահին:
Ես մաքուր եմ: Ես մաքուր եմ:

Գիտե՞ք միշտ ուզում եմ ուժեղ երևալ… Ուզում եմ, որ հանկարծ ոչ մեկ չտեսնի թույլ կողմերս։ Երբեք չեմ սիրել, երբ ինչ-որ մեկը տեսել է արցունքներս… Շատ քչերն են դրանց տեսնելուն արժանի։ Մարդկանց չեմ հրավիրում սրտիս մեջ։ Չեմ հրավիրում, ոչ միայն նրա համար, որ չեմ ուզում նրանք տեսնեն և զգան զգացմունքներս, այլ նրա համար, որ մեկ-մեկ ինքս էլ չեմ հասկանում ինչ եմ զգում… Շատ խառն են լինում։ Բայց այդքանը չէ… Ես մարդկանց ներս չթողնելով վիրավորում եմ նրանց… Ես անգամ վիրավորում եմ իմ համար ամենաթանկ մարդկանց՝ մամայիս, պապայիս, ընկերներիս… Այո, գիտեմ մարդկանց մոտ չբացվելը չար արարք չէ, բայց ես այդ բոլորը անում եմ այլ կերպ… Չարությամբ, վիրավորանքով, նենգաբար։ Պահվածքիս միակ պատճառը պարզությունն ու հեշտությունն է։

Գործարար էթիկա

Գործարար միջավայրում, ինչպես և աշխարհիկ կյանքում, գոյություն ունեն որոշակի օրենքներ և կանոններ, որոնց ամբողջությունը  ստացել  է  գործարար էթիկա անվանումը: Սա, ըստ էության, մուտքն է գործարար մարդկանց աշխարհ, բիզնես միջավայրում շփման էտալոնը: Գործարար էթիկային չտիրապետելը կամ չիմանալը հաճախ որոշակի իրավիճակներում սայթաքելու պատճառ է դառնում, խոչընդոտ հաջողակ բանակցություններ վարելու, շուկայում ընկերության և ապրանքի առաջմղման, հաջողակ  կարիերայի ստեղծման գործում: Պրոֆեսիոնալի (մասնագետի) կերպարը միանգամից չի ձևավորվում: Գործարար էթիկան` փորձառության, փորձագիտության հետ միասին շատ կարևոր դեր է խաղում այդ գործում: Մարդուն պետք է դատել ըստ նրա գործերի, պահելաձևի, գործարար միջավայրում հարաբերություններ հաստատելու ունակության:

Հագուստի համապատասխանություն

Մարդու մասին առաջին կարծիքը կազմվում է ըստ նրա արտաքին տեսքի. գործարար պիջակ, կոկիկ սանրվածք, ներդաշնակ ընտրված աքսեսուարներ: Արտաքին տեսքը խոսում է մարդու կարգավիճակի և հասարակության մեջ ունեցած դիրքի մասին, կարող է բնութագրել  նրա բնավորությունը և ներքնաշխարհը ավելի լավ, քան նրա խոսքերը այդ կանեն: Տեղեկատվություն կրում է ոչ միայն խոսքը, այլև հագուստը, սանրվածքը, զուգման պարագաները:Արտաքին տեսքի մարտահրավերը և սադրանքը հակառակվում է հանրությանը, նրա օրենքներին և բարոյական հիմքերին:

Շատ խոշոր ընկերություններում կոորպորատիվ վաճառքների գրքում ընդհանուր համազգեստի ձեռքբերման համար նշվում է առանձին հոդված: Եթե ձեռնարկությունը  կամ  կազմակերպությունը չունի անձնակազմի  արտաքին տեսքի  հետ կապված խիստ պահանջներ, ապա անհրաժեշտ է անցում կատարել գործարար աշխարհում ընդունված պահանջներին և կանոններին:

Աշխատանքային սեղանը որպես ներքնաշխարհիհայելի

Սեղանի վրա կարգուկանոնը ենթադրում է կարգուկանոն գլխում: Այս հին իմաստությունը ոսկե տառերով պետք է գրել յուրաքանչյուր գործնական սենյակի դռան վրա: Պարադիր չէ լինել հոգեբան, որպեսզի, նայելով աշխատասեղանին, հասկանալ, թե աշխատակիցներից  ով և ինչպես է աշխատում:

  1. Թղթերով հեղեղված, փոշու հաստ շերտով սեղան
  2. Կատարյալ մաքուր, առանց ավելորդ որևէ առարկայի սեղան
  3. Սիրելիների, երեխաների նկարներով, ծաղիկներով, հուշանվերներով սեղան
  4. Խիստ կարգուկանոն, թղթերի, թղթապանակների և գրքերի հավասար դասավորություն: Ամեն ինչ իր տեղում:
  5. Գործատուին առաջին հերթին պետք է հետաքրքրի, թե ինչպիսի աշխատողներ են նշված աշխատանքային սեղանների տերերը:

Կենդանիների օգտագործումը փորձարկումների նպատակով

Կենդանիների փորձարկումը արժեքավոր հարստություն է գիտական ​​հետազոտությունների, դեղերի մշակման, առողջության և բժշկական հետազոտությունների և կոսմետիկայի արտադրության մեջ: Կենդանիները հաճախ օգտագործվում են որպես փորձարկման առարկաներ, քանի որ նրանց ֆիզիոլոգիան նման է մարդու ֆիզիոլոգիային, որը տեղեկատվություն է տրամադրում այն ​​մասին, թե ինչպես է մարդու մարմինը արձագանքելու որոշակի նյութերի: Չնայած կենդանիների ակտիվիստներից շատերը կտրականապես դեմ են կենդանիների օգտագործմանը հետազոտություններում, վերոհիշյալ ոլորտներում դեռևս լայնորեն օգտագործվում են կենդանիները որպես փորձարկման առարկաներ, և կենդանիների թեստավորման այլընտրանքների տարբերակները դեռ թերզարգացած են: Մաքուր կամ հիմնական գիտական ​​հետազոտությունները նպատակ ունեն պարզելու, թե ինչպես են օրգանիզմները զարգանում կամ գործում: Այն ձգտում է ավելի շատ տեղեկատվություն հայտնաբերել և հավաքել որոշակի տեսակի, նրա անատոմիայի, ֆիզիոլոգիայի կամ այն ​​մասին, թե ինչպես է նա վարվում և արձագանքում որոշակի շրջակա միջավայրի խթաններին: Կենդանիների փորձարկման հիմնական նպատակը պարզապես կենդանիների որոշակի տեսակների օգտագործմամբ ներկայիս գիտական ​​գիտելիքներին ավելացումն է:

Թմրանյութերի փորձարկում

Նախքան նոր դեղամիջոցը փորձարկելու են մարդկանց վրա, այն նախ փորձարկվում է կենդանիների վրա: Տարբեր դոզաներ են կառավարվում `դեղամիջոցի արձագանքների և արձագանքների վերաբերյալ տվյալներ հավաքելու համար: Կատարվում են նաև նյութափոխանակության թեստեր այն մասին, թե ինչպես է կենդանու մարմինը վերաբերվում թմրանյութին և նշվում է տեղեկատվություն, թե ինչպես է կենդանու մարմինը արձագանքում դեղին:

Կոսմետիկա

Բազմազան կոսմետիկա փորձարկվում է կենդանիների վրա ՝ համոզվելու համար, որ դրանք մարդկանց մոտ չեն առաջացնի գրգռման և գերզգայունության ռեակցիաներ: Քանի որ կոսմետիկան հիմնականում օգտագործվում է մաշկի մակերևույթների վրա, պրոցեդուրաները, ինչպիսիք են կարկատել-թեստավորումը, սովորաբար կատարվում են կենդանիների վրա ՝ տվյալներ տրամադրելու վերաբերյալ, թե արդյոք նյութը առաջացնում է մաշկի գրգռում և որքանով: Եթե ​​փորձարկվող կենդանին մաշկի գրգռման նշաններ չունի, ինչպիսիք են կարմրությունը, այտուցը կամ քոր առաջացումը, ապա կոսմետիկան կարող է դասվել ոչ գրգռիչ:

Թունաբանության թեստավորում

Տարբեր փորձարկումներ են արվում բազմաթիվ արտադրանքների վրա, ինչպիսիք են թունաքիմիկատները, սննդային հավելումները, դեղամիջոցները և կենցաղային ապրանքները `անվտանգության և թունավորության տվյալները որոշելու համար: Թե՛ արտադրանքը, և թե՛ դրանցում առկա քիմիական նյութերը ենթարկվում են թունավորության փորձարկման, և նշվում են այն քանակները, որոնցով այդ նյութերը բերում են թունավոր ազդեցություն: Նաև նկատվում են թունավորության տարբեր նշաններ և ախտանիշներ:

Հոգեբանական

Հոգեբանական հետազոտությունն իրականացվում է որոշ պայմանների կամ խթանների նկատմամբ կենդանիների վարքագիծը որոշելու համար և ձգտում է պատասխանել մարդու վարքին վերաբերող հարցերին: Այս նպատակով կենդանիները հաճախ ենթարկվում են մարդու հոգեբանական խանգարումների ընդօրինակման, ինչպիսիք են. 

  • կախվածություն
  • ցավ
  • սննդի զրկում
  • մայրական բաժանում

Տվյալները հավաքվում են և եզրակացություններ են բերվում `հետագա տեղեկատվություն տրամադրելու համար, որն ուղղված է մարդու իրավիճակի նման իրավիճակներում ընկալմանը: սակայն, այդ նպատակով կենդանիներ օգտագործելու ներկայիս գիտելիքների օգուտը դեռ հաստատված չէ և մնում է հիմնականում վիճահարույց:

Բագրատունյաց թագավորությունը հայաստանում

Խալիֆայությանը ենթակա երկրներում, այդ թվում և Հայաստանում, ավելի ու ավելի էր զորեղանում արաբական լուծը թոթափելու ձգտումը: Արտաքին քաղաքական իրադրությունը բարենպաստ էր դրա համար: Արաբական խալիֆայությունն անկում էր ապրում: Առանձին երկրների, հատկապես ծայրամասերի արաբ ամիրաներն ամրապնդել էին իրենց իշխանությունը և ձգտում էին անջատվել խալիֆայությունից: Կայուն չէր դրությունը նաև պետության կենտրոնում: Ժողովրդական ազատագրական ապստամբությունները և գահակալական կռիվները խարխլում էին տերության հիմքերը:

Ինչպես գիտենք, VIII-IX դարերում ժողովրդական ապստամբություններ բռնկվեցին նաև Հայաստանում: Ճիշտ է, արաբական իշխանություններին հաջողվում էր ճնշել այդ ելույթները, սակայն նրանք չէին կարողանում տերության քայքայման առաջն առնել: Մյուս կողմից, խալիֆայության դժվարին դրությունից օգտվում էր նրա մշտական հակառակորդ Բյուզանդիան: Վերջինս ամեն կերպ աջակցում էր հակաարաբական կենտրոնախույս ուժերին: Այդ պատճառով խիստ սրվել էին արաբա-բյուզանդական հարաբերությունները: Օրավուր թուլացող խալիֆայությունը հարկադրված էր դիմելու զիջումների:

Հայաստանի անկախության վերականգնման համար ստեղծվեցին նպաստավոր պայմաններ: Արաբական պետության թուլացման և տրոհման ժամանակաշրջանում երկրի տնտեսական կյանքում տեղի էին ունենում խոշոր փոփոխություններ: Ամրապնդվում էր հայ իշխանների տնտեսությունը, ընդարձակվում էին նրանց տիրույթները: Զարգանում էր երկրի տնտեսությունը, վերելք էին ապրում գյուղատնտեսությունը և արհեստագործությունը: Տնտեսապես և ռազմականապես զորեղացող հայ նախարարներն անկախության էին ձգտում: Նրանք էլ գլխավորեցին հայկական պետականությունը վերականգնելու համաժողովրդական շարժումը: Հայ ժողովրդի բոլոր խավերը միասնական էին, և բոլորն էլ երազում էին անկախությունը վերականգնելու մասին:

Խալիֆայության թուլացումից Հայաստանում ամենից հմտորեն օգտվում էին Բագրատունիները: Նրանք ձգտում էին իրենց իշխանությունն ու ազդեցությունը տարածել ոչ միայն ամբողջ Հայաստանում, այլ այսրկովկասյան երկրներում:

Խալիֆայությունը, համոզվելով, որ բռնությամբ հնարավոր չէ հնազանդ պահել դեպի Բյուզանդիա հակվող հայ ժողովրդին, ստիպված էր զիջումների գնալ: 855թ. երկրի սպարապետ հաստատվեց Աշոտ Բագրատունին: 862թ. նա նշանակվեց Հայոց իշխանաց իշխան: Այդ նշանակում էր, որ խալիֆայությունը փաստորեն երկրի կառավարումը հանձնեց հայերին: Դրանով նա աստիճանաբար գերիշխանություն ձեռք բերեց մյուս իշխանների նկատմամբ: Աշոտին հանձնվեց նաև հարկահանության իրավունքը, իսկ հարկերն էլ կրճատվեցին մոտ երեք անգամ: Աշոտ Բագրատունին խոհեմ ու հեռատես քաղաքական գործիչ էր և հմտորեն գլխավորում էր երկրի անկախության վերականգնման գործընթացը:

Աշոտ Բագրատունին կարողացավ իր գերիշխանությունը տարածել Արծրունի, Սյունի, արցախյան և այլ նշանավոր իշխանական տների վրա: Նրա գերիշխանությունն ընդունեցին նաև վրաց և աղվանից իշխանները: Աշոտը վերակազմեց հայոց բանակը՝ նրա թիվը հասցնելով 40 հազարի: Նա իր եղբայր Աբասին նշանակեց բանակի հրամանատար՝ սպարապետ: Աշոտը հմտորեն օգտագործեց արաբ ամիրաների ներքին հակասությունները և նրանց թույլ չտվեց միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Հայաստանի տարածքում գտնվող արաբական ամիրայություններն ընդունեցին նրա իշխանությունը: Այսպիսով, Բագրատունիների ձեռքն անցավ երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը: Երկիրն ըստ էության վերականգնեց իր փաստական անկախությունը: Արաբական իշխանությունը Հայաստանում դարձավ անվանական:

Հայաստանի անկախության վերականգնման մեջ մեծապես շահագրգռված Հայոց եկեղեցին ըստ ամենայնի աջակցում էր Բագրատունիներին: Հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ 869թ. հայ իշխանների հատուկ ժողով հրավիրվեց, որը միահամուռ որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել Հայոց թագավոր: Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը պաշտոնապես ճանաչելու համար ժողովը միաժամանակ դիմեց խալիֆին: Խալիֆայությունը երկար ժամանակ ձգձգում էր Հայոց թագավորության ճանաչումը:

Բյուզանդիան իր հակառակորդ Արաբական խալիֆայությանը թուլացնելու նպատակով խրախուսում էր Հայաստանի անկախանալը և շտապեց դաշինք կնքել նրա հետ: Դեռևս 876թ. բյուզանդական կայսր հայազգի Վասիլ Ա-ն հատուկ պատգամավորություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը հայտնում է, որ ինքը ծագում է հայ Արշակունիներից, և քանի որ Բագրատունիները Հայաստանի թագադիր ասպետներն են եղել, նրանից թագ է խնդրում: Ի նշան փոխադարձ բարեկամության՝ Աշոտը թագ է ուղարկում Վասիլ Ա-ին: Բյուզանդական կայսրին թագադրելու այս փաստը մի կողմից վկայում էր Աշոտ Բագրատունու հեղինակության աճի մասին, մյուս կողմից՝ ուղղված էր խալիֆայության դեմ: Հայաստանը IX դարի 60-ական թվականներից փաստացի վերականգնեց իր անկախությունը՝ շարունակելով ձևականորեն գտնվել Արմինիա փոխարքայության կազմում:

Խալիֆայությունը ոչ մի կերպ չէր հաշտվում Հայաստանի փաստական անկախության վերականգնման փաստի հետ: Խալիֆի հատուկ հանձնարարությամբ Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը Հայաստանի արաբ ամիրաների հետ դավադրություն է կազմակերպում Աշոտի դեմ: Նրանք որոշում են բարեկամություն հաստատելու պատրվակով անկախության ձգտող հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել: Սակայն Աշոտ Բագրատունին ուշի-ուշով հետևում էր արաբների գործողություններին: Նրա մարդիկ ձերբակալում են ոստիկանի սուրհանդակներին, որոնց մոտ հայտնաբերվում է ոստիկան Ահմադի նամակը՝ ուղղված արաբ ամիրաներին: Ահմադը պահանջում էր նրանցից հարձակվել Դվինի վրա՝ իբր թե կռվում են նոր նշանակված ոստիկանի դեմ: Նպատակն այն էր, որ ոստիկանը հրավիրեր ոչինչ չկասկածող հայ իշխաններին, ձերբակալեր նրանց ու ոչնչացներ:

Տեղեկանալով ոստիկանի ծրագրերին՝ Աշոտը հայ իշխաններին պատվիրում է կազմ ու պատրաստ սպասել իր հրամանին: Ինքը գնում է ոստիկանի մոտ, իսկ սպարապետ Աբասին հանձնարարում զորքով մոտենալ Դվինին: Դավադրության նշանակված օրը հայ իշխանների փոխարեն Դվին է մտնում հայկական զորքը: Սպարապետ Աբասը մտնում է ոստիկանի վրանը և ցույց տալիս նրա գաղտնի նամակը: Սարսափած արաբ ոստիկանին դուրս են բերում վրանից և ձերբակալում: Արաբական զորքը զինաթափում են և երկրից դուրս քշում: Ոստիկանին նժույգի փոխարեն նստեցնում են ջորու վրա, տանում մինչև Հայաստանի հարավային սահմանը և ուղարկում «այնտեղ, որտեղից եկել էր»: Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում:

Հանդիպելով հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը և համոզվելով, որ, ի վերջո, Հայաստանը կվերականգնի իր անկախությունը, նոր խալիֆը 885թ. արքայական թագ և թանկարժեք հանդերձներ ուղարկեց Աշոտ Բագրատունուն՝ ճանաչելով նրան Հայոց թագավոր: Իր հերթին Բյուզանդիայի Վասիլ Ա կայսրը շտապեց ճանաչել Աշոտի գահակալությունը: Կայսրը ևս արքայական թագ ուղարկեց և բարեկամական դաշինք կնքեց նրա հետ:

Հայաստանի իշխանների և հարևան երկրներից եկած հյուրերի ներկայությամբ Բագարան քաղաքում մեծ հանդիսավորությամբ Աշոտ Բագրատունին կաթողիկոս Գևորգ Գառնեցու կողմից օծվեց Հայոց թագավոր: Այսպիսով, Հայաստանի տարիներ առաջ հաստատված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ստացավ: Հիմնվեց Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը (885-1045), և վերականգնվեց ավելի բան 450 տարի առաջ վերացած հայկական պետությունը: Դա պատմական շրջադարձային նշանակություն ունեցող երևույթ էր և մեծապես նպաստեց Հայաստանի հետագա վերելքին:

Խրախուսում և պատիժ

Պատժի և խրախուսանքի հիմնարար կանոնները

  • Պատիժը չպետք է վնասի երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությանը,
  • Եթե կասկածում եք պատժել թե ոչ, միանշանակ ` մի´ պատժեք,
  • Ամեն մի զանցանքի համար ` մեկ պատիժ,
  • Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, եթե հասկանում է, որ պատժվելու է, քանի որ դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում,
  • Մի´ վիրավորեք և ցածրացրեք երեխային, ձեր կարգավիճակը և ուժը մի օգտագործեք նրան նսեմացնելու համար. եթե երեխան չի ընդունում իր արարքի վատ լինելը, ապա նա պատիժը կհամարի անարդարացի:

Երբեք մի´ պատժեք

  • —  ուտելիքից զրկելով
  • —  խփելով
  • —  անթույլատրելի բառերով վիրավորելով
  • —  անկյուն կանգնեցնելով
  • —   ստորացնելով հասարակական վայրերում
  • —  գոռալով

Շատ հաճախ պատիժը չի ուղղում երեխայի վարքը, այլ միայն արտաքին փոփոխության է բերում. հնարավոր է առաջանա ծնողի հանդեպ թշնամանք, երեխան վախենում է կորցնել նրա սերը և դառնում է կամազուրկ, ցուցադրում իրենից սպասվող վարք:

Պատիժը կարող է փոխարինվել այլ միջոցառումներով`

  • Զինվեք համբերությամբ, սա ամենամեծ օգնականն է ծնողի համար
  • Բացատրություն. պետք է հակիրճ բացատրել թե ինչու է իր արաքը սխալ
  • Սովորեցրեք երեխային գնահատել իր վարքը, սա ինքնավերահսկողության, ինքնորոշման և ինքնաքննադատման հասնելու ճիշտ ճանապարհն է
  • Զրկեք երեխային իր սիրելի խաղալիքից կամ զբաղմունքից
  • Երեկոյան, բայց ոչ քնելուց առաջ զրուցեք, քննարկեք երեխայի այդ օրվա արարքը
  • Տանը ստեղծեք <<չմտածված արարքների անկյուն>>, որտեղ երեխան կնստի/այլ ոչ թե կկանգնի/ և կմտորի իր արաքի մասին:

Այսպիսով ցանկացած  պատժից առաջ բացատրեք երեխային թե ինչու է նա պատժվում,  ապա գրկեք և ցուց տվեք, որ անկախ ամեն ինչից նա սիրված է:

Խրախուսում, մանկավարժական ներգործության միջոց։ Արտահայտում է դաստիարակների (ծնողների, մանկավարժների և այլն) դրական գնահատականը՝ նպատակ ունենալով երեխաներին մղել ուսման, աշխատանքի և վարքի բարելավման։ Խրախուսումը երեխաներին հավատ է ներշնչում իրենց անձի, սեփական ուժերի և ընդունակությունների հանդեպ, առաջացնում է նոր եռանդ և ձգտում։

Գոյություն ունեն խրախուսման տարբեր ձևեր։ Նախադպրոցական տարիքի երեխաների նկատմամբ հիմնականում կիրառվում է բանավոր ձևը, դպրոցում օգտագործվում են բանավոր, գրավոր, ինչպես նաև անհատական և կոլեկտիվ ձևերը։ Պետք է միշտ պահպանել մանկավարժական տակտը, լինել հիմնավորված և արդարացի, խրախուսել ոչ միայն ձեռք բերած հաջողությունները, այլև երեխայի ջանասիրությունը, աշխատասիրությունը, նախաձեռնությունը և այլն։ Խրախուսումը երեխաներին պարտավորեցնում է լինել կատարյալ, բարձրացնում պատասխանատվության զգացումը, նոր հեռանկարներ բացում նրանց առջև։ Չափից ավելի խրախուսումն առաջացնում է մեծամտություն և էգոիզմիզգացում։

Խրախուսանք

  • —  Գնահատական տվեք երեխայի արարքին, այլ ոչ թե նրա անձին
  • —  Գովեք երեխային չափի մեջ, այլապես այն կկորցնի իր կարևոր նշանակությունը
  • —  Բնականոն վարքի և գործողությունների համար մի գերագնահատեք 
  • —  Մի օգտագործեք գումարային խրախուսանք
  • —  Խրախուսանքը միշտ իրականացրեք այնպես, որ արդարացի համարվի ընտանքի բոլոր երեխաների կողմից
  • —  Խրախուսելի պետք է լինի իրականացված գործողությունը, այլ ոչ թե հրահանգված գործողությունը
  • —  Սովորեցրեք ձեր երեխային շնորհակալ լինել  իր հանդեպ ուշադրության համար

Ալավերդի…

Երբեք չէի եղել Լոռու մարզում… Տեղեկացա նախագծի մասին մեզնից առաջ մի ուրիշ խմբով ճամփորդած սովորողներից։ Նրանք պատումները կարդալուց և պատմածները լսելուց հետո անհամբեր սպասում էին գնալուն։

Ինչպես միշտ այս անգամ էլ մոտ ընկերներիս հետ էի ճամփորդում, դե ընկերների հետ միշտ էլ շատ լավ է անցնում։ Ուրբաթ օրը վաղ առավոտյան ճանապարհ ընկանք։ Երթուղու մեջ երեխաների հետ շփվելուց հետո արդեն հասկացա, որ մեզ ուրախ և հաճելի օրեր են սպասվում։

Խոսելով հասանք մեր առաջին կանգառ՝ Քոբայրավանք։ Քայլքով աղբյուրի մոտով բարձրացանք դեպի վանք։ Վանքը տեսանք, պատմությունը լսեցինք և նորից ճամփա ընկանք։

Երկար սպասումից հետո վերջապես հասանք Ալավերդի՝ տեղավորվեցինք և շտապ գնացինք քաղաքով շրջելու։

Բնությունը շատ գեղեցիկ էր, բայց քաղաքում կարծես ժամանակը կանգ էր առել։ Շրջեցինք քաղաքով, նստեցինք Դեբեդի ափին… Գեղեցիկ քաղաքով զբոսնելուց հետո վերադարձանք հյուրատուն։ Բավականին հոգնած էինք… Տարբեր հետաքրքիր խաղեր խաղալուց և միմյանց հետ շփվելուց հետո քնելու ժամանակն էր։

Հաջորդ առավոտ նախաճաշելուց հետո այցելեցին Նահատակ պոչամբարը։ Մենք պոչամբարի մասին լսել էինք և ուսումնասիրել այն էկոլոգիայի դասին, բայց երևի ոչ մեկս էլ չէինք պատկերացնում թե այն իրականում ինչպիսին է։ Երկար չմնացինք, քանի որ գիտեինք, որ պոչամբարի մոտ երկար մնալը վտանգավոր է։ Մյուս կանգառը Ախթալայի վանքն էր։ Վանքի ճանապարհին կանգ առանք ծաղկած դաշտի մոտ… Այնքան գեղեցիկ և հաճելի էր։

Ախաթալայի վանքում որմնանկարները տեսնելուց հետո և Վանքի պատմության մասին տեղեկանալուց հետո վերադարձանք հյուրատուն… Շատ հոգնած էինք։ Հանգստանալուց հետո խաղացինք չգիտես ինչի, բայց շատ սպասված վոլեյբոլը։ Քանի որ շատ էինք հավանել քաղաքը որոշեցինք գիշերը ընթրելուց հետո գնալ քայլելու։ Քայլելով հասանք մեր արդեն հարազատ դարձած Դեբեդ գետի ափին։ Բավականին երկար նստեցինք և շփվեցինք։ Վերադարձանք հյուրատուն… Բոլորս շատ հոգնած էինք։ Այս գիշեր էլ խաղերից հետո քնեցինք։

Վերջին օրն էր։ Բոլորս շատ տխուր էինք, քանի որ վերադառնում էինք Երևան։ Ճանապարհին երգելով և զվարճանալուվ հասանք Երևան։

Այս երթուղին բոլոր մյուսների նման շատ տպավորիչ էր և հուշերով լի…

ԱՄն-ի կողմից հայոց ցեղասպանության ճանաչում

«1915 թվականի ապրիլի 24-ից սկսած օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսի հայ մտավորականության և համայնքի առաջնորդների ձերբակալություններից հետո, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան ուղարկվեցին՝ բնաջնջման նպատակով։ Մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերին, որպեսզի նախկինի սարսափները երբեք կորսված չլինեն պատմության համար: Եվ մենք հիշում ենք, որպեսզի մշտապես զգոն մնանք ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսևորումներում», – հայտարարել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը՝ դառնալով նաև Սպիտակ տան առաջին և միակ ղեկավարը, որը կատարեց 106 տարի առաջ Ցեղասպանությունից փրկվածների սերունդներին տրված խոստումը՝ նախագահ դառնալու դեպքում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և մարդու իրավունքները դարձնել իր վարչակազմի առաջնահերթությունը։

«Վերապրածներից շատերը ստիպված եղան նոր տներ և նոր կյանք գտնել աշխարհով մեկ՝ այդ թվում Միացյալ Նահանգներում: Ուժով և տոկունությամբ՝ հայ ժողովուրդը վերապրեց և վերստին կառուցեց իր համայնքը: Տասնամյակներ շարունակ հայ ներգաղթյալները հարստացրել են Միացյալ Նահանգներն անհաշիվ եղանակներով, բայց երբեք չեն մոռացել ողբերգական պատմությունը, որը բերեց նրանց նախնիներից այնքան շատերին դեպի մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ ապահովելու համար, որ կատարվածն այլևս չկրկնվի», – շեշտում է ԱՄՆ նախագահն իր ուղերձում:

«Այսօր, երբ մենք ողբում ենք մեր կորուստները, եկեք մեր հայացքը հառենք ապագային և պատկերացնենք այն աշխարհը, որն ուզում ենք ստեղծել մեր երեխաների համար։ Մի աշխարհ, որն աղտոտված չէ մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներով, աշխարհ, որտեղ մարդու իրավունքները հարգված են, և որտեղ բոլոր ժողովուրդները կարող են ապրել արժանապատիվ ու անվտանգ կյանքով։ Եկեք վերահաստատենք ապագայում վայրագությունները կանխելու մեր հաստատակամությունը՝ աշխարհի որ անկյունում էլ լինի։ Եվ եկեք հասնենք աշխարհի բոլոր ժողովուրդների հաշտեցմանն ու ցավերի ամոքմանը։

Ամերիկայի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր հայերին, որոնք իրենց կյանքն են կորցրել 106 տարի առաջ այս օրը տեղի ունեցած Ցեղասպանության հետևանքով», – ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը՝ նույն ուղերձում երկրորդ անգամ օգտագործելով Ցեղասպանություն եզրույթը։

Ինչի՞ չեն խառնվում գետերը

Գետերի ջրերը պարզապես հանդիպելը մի բան է, բայց երբ ջրի այդ մարմինները գույներն իրարից տարբերում են առանց խառնելու, դա կարող է ստեղծել ապշեցուցիչ էկոլոգիական ցուցադրումներ:

Երբ գետերի պես երկու կամ ավելի ջրային մարմիններ հանդիպում են, դա կոչվում է ջրբաժան: Դա տեղի է ունենում, երբ երկու հոսք միանում են և դառնում մեկ գետ կամ, ինչպես ստորև բերված օրինակներում, երբ վտակ է միանում ավելի մեծ գետի:

Ինչպես տեսնում եք այս ցնցող նկարներում, խառնուրդները տեղի են ունենում ամբողջ աշխարհում և ստեղծում են մի քանի գեղեցիկ դեկորացիա `իրենց ցուցադրած հստակ գույներով: Գույնի այս տարբերությունները որոշվում են այն բանի արդյունքում, թե ինչ թափոններ, բուսականություն կամ քիմիական նյութեր են առաջացնում ջրի կարիեսը, որոնք ակնհայտորեն հակադրում է գետը, որին միանում է:

  1. Թոմփսոն և Ֆրեյզեր գետերի խառնուրդ (Լիտտոն, մ.թ.ա., Կանադա)

Թոմփսոն գետը Բրիտանական Կոլումբիայի մեծությամբ 3-րդ գետն է և բնութագրվում է հզոր արագընթաց ջրերով և գեղեցիկ ձորերով: Դա ավելի պարզ է երկու գետերից, քանի որ Ֆրեյզեր գետը, որը Կանադայի ամենաերկար գետն է, լի է մեծ քանակությամբ նստվածքներով, որոնք նրան ավելի ցեխոտ տեսք են հաղորդում:

2. Կանաչ և Կոլորադո գետերի միախառնվածություն

Կոլորադո գետը ջրի շատ երկար զանգված է, որը հոսում է ԱՄՆ 7 նահանգներով: Այն հայտնի է իր ձորերով և արագընթաց ջրերով և ունի ավելի հստակ գույն, քան Կանաչ գետը, որը տիղմի շատ ավելի մեծ բեռ է կրում: Երկու գետերը հանդիպում են Յուտայի ​​Կանիոնլենդս ազգային պարկում:

3. Օհայո և Միսիսիպի գետերի խառնուրդ (Կահիրե, ԻԼ, ԱՄՆ)

Միսիսիպի գետը աշխարհի ամենամեծ 4-րդ և 10-րդ գետն է, որը տարածվում է Մինեսոտայից մինչև Մեքսիկական ծոց: Այն ավելի քիչ նստվածք է կրում, քան Օհայո գետը ՝ տալով նրան ավելի կանաչ երանգ: Օհայո գետը Միսիսիպիի ամենամեծ վտակն է և պարունակում է նստվածքների մեծ քանակություն ՝ այն դարձնելով շագանակագույն: Երբ երկու գետերը հանդիպում են միմյանցից, Կահիրեից, ԻԼ-ից անմիջապես ներքև, Օհայո գետը իրականում ավելի մեծ է, քան Միսիսիպին:

4. Ալակնանդա և Բհագիրաթի գետերի խառնուրդ (Դեվպրայագ, Հնդկաստան)

Թե՛ Ալակնանդա, թե՛ Բհագիրատի գետերը Հիմալայական գետեր են, որոնք էական նշանակություն ունեն հինդուական մշակույթի և պատմության համար: Նրանք երկուսն էլ Հյուսիսային Հնդկաստանի խոշոր գետերն են, և Ալականդան անցնում է 118 մղոն Ալականդանդա հովտով մինչև Դեյպրեյագում ամբարտակը լցված և անհանգիստ Բհագիրաթի գետը հանդիպելը:

5. Ռիո Նեգրոյի և Ռիո Սոլիմոեսի խառնուրդ (Մանաուսի մոտ, Բրազիլիա)

Ռիո Նեգրոն, իսպաներեն նշանակում է Սև գետ, Ամազոն գետի ամենամեծ ձախ տուրքն է և ամենամեծ սև ջուրը գետում աշխարհում: Չնայած իր անվանը, Ռիո Նեգրոն տեխնիկապես սև չէ, բայց շատ մուգ գույն է պարունակում: Երբ այն հանդիպում է Ռիո Սոլիմոեսին, որն անվանում են Բրազիլիայում ՝ Ամազոն գետի վերին հատվածներին, երկու գետերը իրար կողք են հավաքվում ՝ առանց խառնվելու: Անշուշտ, խիստ հակադրություն կա խորը գունավոր Ռիո Նեգրոյի և ավազոտ երանգով Ամազոն գետի միջև:

  1. Լիալինգ և Յանցցե գետերի միախառնվածություն (Չոնցին, Չինաստան)

  1. Լիալինգ-և-Յանցցե գետերի միացում, Չինաստան
    Չինաստանի լիալինգ գետը ջրի շատ մեղմ և ոլորուն մարմին է: Այն աջակցում է ձկների առատ կյանքին և առանձնանում է մաքուր գունավոր ջրով, շատ ավելի մաքուր, քան Յանգցե գետը: Յանցզի գետը Ասիայի ամենաերկար գետն է և շատ մշակութային և պատմականորեն կարևոր է երկրի համար: ցավոք, վերջին տարիներին այն կրել է արդյունաբերական աղտոտում, ինչը նրան տալիս է շագանակագույն գույն: