Ընկերություն

Կյանքում կան շատ կարևոր բաներ, բայց ընկերությունը կարող է լինել կարևորագույններից մեկը։ Ապրելը առանց ընկերության նման է կյանքն առանց ապրելուն։ Բառարաններում ընկեր բառի բացատրությունն է”մարդ ում գիտես, սիրում և վստահում ես”։ Բայց ընկերությունը չունի սահմանված տերմինաբանություն։ Ընկերության սահմանումը կապված է մարդու սեփական պատկերացումից։ Ընկեր գտնելը ամենադժվար բաներից մեկն է։ Լավ ընկեը այնտեղ է, երբ դուք պայքարում եք: Իմ կարծիքով լավ ընկերը այն մարդն է ով վստահելի է, չի բամբասում, լսում է քո խնդիրների մասին, լավ խորհուդներ է տալիս և այդ բոլորի հետ միաժամանակ նաև հումորներ են անում միմյանց հետ։ Կան նաև կեղծ ընկերներ՝ ովքեր ստից հոգ են տանում բայց բամբասում և օգտագործում են քեզ։ Երբ ամեն ինչ լավ է նրանք քո կողքին են, քեզ թվում է, որ իրենք քեզ համար ամենամոտ և ամենահարազատ մարդիկ են։ Բայց մի օր, երբ ինչ որ բան սխալ է լինում, երբ դու ամենաշատը նրանց օգնության կարիգն ես զգում, նրանք պարզապես անհետանում են։ Երեկ, երբ ամեն ինչ լավ էր, նրանք բոլորն էլ քո կողքին էին, իսկ հիմա նրանք չկան։ Բայց դա վերջը չէ։ Հաջորդ օրը այն մարդուն ում վստահում էիք ձեր ամենա վատ թշնամին է, և բամբասում է ձեզնից։ Ես ունեցել եմ կեղծ ընկերներ և ունեմ վստահելի ընկերներ ովքեր միշտ կողքիս են։

Leave a Comment