ԱՊՐԻԼ ԱՄՍՎԱ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՖԼԵՇՄՈԲ

1. Տեղափոխելով ընդամենը 2  լուցկու հատիկ՝ ստացիր  առնվազն հինգ տարբեր թվանշան պարունակող հնարավոր  ամենամեծ վեցանիշ թիվը։

Подпись отсутствует

851185
991185
951189
961185
951186

2. Վերականգնիր հավասարությունը՝ օգտագործելով   թվաբանական գործողության նշանները:  8 7 6 5 4 3 2 1 = 3

8-7-6+5-4+(3×2)+1=3

3. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ,  կարմիր ու վարդագույն կակաչներից կազմված  ծաղկեփունջ, որը կազմված էր 25 ծաղկից:   Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ ծաղկեփնջում սպիտակ ու կարմիր կակաչների քանակը հավասար էր, իսկ վարդագույն կակաչները 2 անգամ քիչ էին  սպիտակներից։

10

4. Կշեռքին դրված միրգը տարայի հետ միասին 1կգ 200գ է: Մրգի կեսը վերցնելուց հետո այն դարձավ՝ 800գ։ Քանի՞ գրամ է տարան:

400գ

5. Գտիր ամենամեծ երկնիշ թիվը, որի թվանշանների գումարը 8 է, իսկ արտադրալը՝  15։

53

6. Թվի և իր կրկնապատիկի  գումարը   քանի՞  անգամ է մեծ այդ թվի կեսից։

6 անգամ

7. Արմենը 11 տարեկան է, իսկ Միքայելը՝ 1 տարեկան։  Քանի՞  տարի հետո  Արմենը Միքայելից  մեծ կլինի երկու անգամ։

9 տարի

8. Քառակուսու մակերեսը  36 է։  5 այդպիսի քառակուսիներ  իրար  կողք դասավորելով ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան  պարագիծը։

48սմ

9. Աննան, երբ  իր մոտ եղած կոնֆետները  որոշեց  հավասարապես տեղավորել   8  տուփում, նկատեց, որ  2 կոնֆետ ավելանում է։ Նա տուփերի քանակը ավելացրեց 4-ով ու կրկին փորձեց հավասարապես տեղավորել  եղած տուփերում,  սակայն նկատեց, որ այդ դեպքում ևս ավելանում է 2 կոնֆետ։  Ամենաքիչը  քանի՞  կոնֆետ կարող էր ունենալ  Աննան, եթե հայտնի է, որ նրա ունեցած կոնֆետների քանակը երկնիշ թիվ է։

14

10. Գնացքը հաստատուն արագությամբ շարժվելով 2 օրում անցավ 2720կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 20 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 6 ժամով պակաս, քան առաջին օրը։ Գնացքը որքա՞ն ճանապարհ  անցավ առաջին օրը։

1600կմ

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր

Արցախը (Ղարաբաղը) պատմական Հայաստանի անբաժանելի մասն է: Ուրարտական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 9-6դդ.) Արցախը հայտնի էր Ուրտեխե-Ուրտեխինի անվանվամբ: Արցախի` որպես Հայաստանի մաս, հիշատակումներ կան ՍտրաբոնիՊլինիոս ԱվագիԿլավդիոս ՊտղոմեասիՊլուտարքոսիԴիոն Կասիոսի և այլ անտիկ հեղինակների աշխատություններում: Դրա վառ վկայությունն է նաև պահպանված պատմամշակութային հարուստ ժառանգությունը:

Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո (387թ.) Արցախը կազմում է Արևելահայկական թագավորության մաս, որն էլ շուտով ընկնում է Պարսկաստանի տիրապետության տակ: Այդ շրջանում Արցախը Հայկական մարզպանության, այնուհետև ` արաբական տիրապետության ժամանակաշրջանում Արմենիա կուսակալության մաս էր կազմում: Արցախը մաս է կազմել Հայկական Բագրատունյաց թագավորության (9-11դդ.), ապա Զաքարյանների հայկական իշխանության (12-13դդ.):

Հաջորդած դարերում Արցախը հայտնվել է այլևայլ նվաճողների վերահսկողության ներքո` մնալով հայկական և ունենալով կիսաանկախ կարգավիճակ: XVIII դարի կեսերից սկսվում է թուրք քոչվոր ցեղախմբերի ներթափանցումը Արցախի հյուսիս, ինչը հանգեցնում է ընդհարումների տեղաբնիկ հայերի հետ: Այդ ժամանակաշրջանում հիշարժան են որոշակի ինքնիշխանության հասած հինգ (Խամսայի) հայկական մելիքությունները, որոնք իրենց ծաղկման և հզորության գագաթին հասան XVIII դարի ավարտին: 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին` 1813թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արցախ -Ղարաբաղն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ:

Մինչխորհրդային ժամանակաշրջան


Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է 1917թ. Ռուսաստանյան կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում երեք ազգային պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում: Լեռնային Ղարաբաղը բնակչությունը, որի 95 տոկոսը հայեր էին, գումարեցին իրենց առաջին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ և կառավարություն: 1918-1920թթ. Լեռնային Ղարաբաղն ուներ պետականության բոլոր ատրիբուտները` ներառյալ բանակն ու օրինական իշխանությունները:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ նախաձեռնություններին ի պատասխան Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը դիմեց ռազմական գործողությունների: 1918թ. մայիսից մինչև 1920թ. ապրիլը Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի զինված ստորաբաժանումները հայ ազգաբնակչության հանդեպ իրագործեցին բռնություններ և ջարդեր (1920թ. մարտին միայն Շուշիում կոտորվեց և տեղահանվեց շուրջ 40 հազար հայ): Սակայն, դրանով հնարավոր չեղավ պարտադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ընդունելու Ադրբեջանի իշխանությունը:

1919թ. օգոստոսին Ղարաբաղը եւ Ադրբեջանը` ռազմական բախումը կանխելու նպատակով կնքեցին նախնական պայմանագիր, որով համաձայնվեցին երկրամասի կարգավիճակի խնդիրը քննարկել Փարիզի խաղաղության խորհրդաժողովում:

Հիշարժան է միջազգային հանրության արձագանքը: Ազգերի լիգան մերժել է Ադրբեջանի անդամության դիմումն այն պատճառաբանությամբ, որ դժվար է որոշել պետության հստակ սահմանները և այն տարածքները, որոնք գտնվում են այդ պետության ինքնիշխանության ներքո: Ի թիվս այլ վիճելի խնդիրների եղել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Տարածաշրջանի խորհրդայնացման հետևանքով հիմնախնդիրը դուրս մնաց միջազգային կառույցների օրակարգից:

Լեռնային Ղարաբաղը խորհրդային տարիներին (1920-1990)


Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումն ուղեկցվեց քաղաքական նոր կարգերի ստեղծմամբ: Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք է ճանաչվում նաև Խորհրդային Ռուսաստանի կողմից: 1920թ. օգոստոսին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով, ռուսական զորքերը ժամանակավորապես տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, 1920թ. նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի Հեղկոմը (Հեղափոխական կոմիտե – այն ժամանակվա բոլշևիկյան իշխանության գլխավոր մարմին) իր հայտարարությամբ Ադրբեջանի կողմից նախկինում հավակնած տարածքները` Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, ճանաչեց որպես Հայաստանի անբաժանելի մաս:

Ադրբեջանական ԽՍՀ Ազգային խորհուրդը` հիմք ընդունելով Ադրբեջանի Հեղկոմի և Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը, 1921թ. հունիսի 12-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայկական ԽՍՀ անբաժանանելի մաս:

Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության և Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնության հիման վրա` 1921թ. հունիսին, Հայաստանը նույնպես Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անբաժանելի մաս:

Հայաստանի կառավարության ընդունած դեկրետի տեքստը հրապարակվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի մամուլում («Բաքվի աշխատավոր», Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի օրգան, 1921թ. հունիսի 22): Այսպիսով տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հայաստանին միացման իրավական ամրագրումը: Միջազգային իրավունքի և նորմերի համատեքստում (միջազգային իրավական իմաստով), կոմունիստական վարչակարգի ընթացքում սա եղավ վերջին օրինական ակտը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Անտեսելով իրողությունը, 1921թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում նունպես հաստատվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը: Սակայն, Մոսկվայի թելադրանքով և Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ պարտադրված որոշումը` չպահպանելով նույնիսկ ընթացակարգը: Այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը (ՌԿ(բ)Կ)` առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ադրբեջանական և Հայաստանի ԽՍՀ-ները 1922թ. դեկտեմբերին ընդգրկվեցին ԽՍՀՄ-ի կազմավորման գործընթացներում, իսկ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում 1923թ. հուլիսի 7-ին, Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը` Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որով, ըստ էության, ոչ թե լուծվեց, այլ ժամանակավորապես սառեցվեց ղարաբաղյան հիմնախնդիրը: Ավելին, ամեն ինչ արվեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ընդհանուր սահման չունենա Հայաստանի հետ:

Սակայն ողջ խորհրդային ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հայությունը երբեք չհաշտվեց այդ որոշման հետ և տասնյակ տարիներ շարունակաբար պայքարեց Մայր հայրենիքին վերամիավորվելու համար:

Ադրբեջանական ԽՍՀ կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լինելու ամբողջ ժամանակահատվածում այդ հանրապետության ղեկավարությունը կանոնավոր և հետեւողականորեն ոտնահարել է հայ բնակչության իրավունքներն ու շահերը: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից վարվող խտրական քաղաքականությունը դրսևորվում էր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արհեստական կասեցման, այն Ադրբեջանի հումքային ածանցյալի վերածելու, ԼՂԻՄ-ի հայաթափման նպատակով ժողովրդագրական գործընթացին ակտիվ միջամտության, հայկական կոթողների եւ մշակութային արժեքների ոչնչացման ու յուրացման փորձերի մեջ:

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի խտրականությունն իր ազդեցությունն ունեցավ նաև Ղարաբաղի բնակչության վրա և դարձավ վերջինիս գաղթի հիմնական պատճառը: Արդյունքում, Ղարաբաղի բնակչության հարաբերակցությունը փոփոխվեց. եթե 1923 թվականին հայերը կազմել են Լեռնային Ղարաբաղի բնակչության 94,4 տոկոսը, ապա 1989թ. տվյալներով հայերի թիվը նվազել է մինչև 76,9 տոկոս: Հայաթափման քաղաքականությունն առավել հաջող ընթացավ մեկ այլ հայկական տարածքում` Նախիջևանում:

ԼՂԻՄ-ի ժողովուրդը և Հայկական ԽՍՀ իշխանությունները Ղարաբաղն Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու որոշումը վերանայելու խնդրանքով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված բազմաթիվ դիմումներ են հղել, որոնք անտեսվել են կամ մերժվել, պատճառ դառնալով նախաձեռնողների հանդեպ կիրառվող հալածանքների: Նշված դիմումների թվում են Հայկական ԽՍՀ Կառավարության և կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի 1945թ. դիմումը ԽՍՀՄ կառավարությանը և Համամիութենական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին, 1963թ. ԼՂԻՄ ազգաբնակչության ավելի քան 2,5 հազար, իսկ 1965թ. ավելի քան 45 հազար ստորագրությամբ նամակները` հասցեագրված ԽՍՀՄ ղեկավարությանը, 1977թ. ԽՍՀՄ նոր Սահմանադրության համաժողովրդական քննարկումների շրջանակում ԼՂԻՄ աշխատանքային կոլեկտիվների առաջարկությունները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակտիվ շրջան


Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում:

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան՝ բոլոր մակարդակների պատգամավորների մասնակցությամբ: Ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» որոշումը, որով նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքում ձևավորվեց ԼՂՀ-ն:

1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին և ոգուն: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը:

Լեռնային Ղարաբաղում և հարակից հայաբնակ տարածքներում ադրբեջանական իշխանությունների վարած էթնիկ զտումների քաղաքականությունը վերաճեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների:

Ադրբեջանը ոչ մի անգամ չանսաց միջազգային հանրության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ՄԱԿ ԱԽ բանաձևերում ամրագրված կոչերին` դադարեցնել ռազմական գործողությունները և վարել խաղաղ բանակցություններ:

Պատերազմի արդյունքում Ադրբեջանը զավթեց Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտունի ու Մարտակերտի շրջանների արևելյան հատվածները: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցան հարակից շրջաններ, որոնք անվտանգության բուֆերի դեր կատարեցին` արգելափակելով ադրբեջանական կողմից ԼՂ բնակավայրերի հետագա հրետակոծումը:

Ռուփի Քոուր՝ «Milk and honey» | «կաթ ու մեղր»

Հնդկաստանի Փենջաբ նահանգում, սիկհական դավանանքի ընտանիքի մի ընտանիք, ծնվել է 5 թ. Հոկտեմբերի 1992-ին, ստացել է Ռուպի (գեղեցկության աստվածուհի) և Կաուր (միշտ մաքուր) անունները: Երկու անուն, որոնք կարծես հայտարարում էին ազատագրման մասին, որ այս աղջիկը, ով ծնողների հետ արտագաղթել է Կանադա 4 տարեկանում, խոստացել է դատապարտված կանանց երկար սերունդ և անցած դարի պոեզիա, որը դիտվել է որպես ավելի քիչ կոմերցիոն ժանր։

Ռուպի Կաուրի բանաստեղծությունները դրանք վերաբերում են այնպիսի թեմաների, ինչպիսիք են ֆեմինիզմը, բռնությունը, ներգաղթը կամ սերը այնպես, ինչպես նախկինում չեն տեսել: Նշելով եզակի զգայունությունը, որն օգտագործում է ունիվերսալ տարրեր ՝ լարային հարված հասցնելու և պատմության մեջ որոշ մեծ բախումներ առաջ բերած հասկացությունները պարզեցնելու համար, Կաուրը սկսեց իր պոեզիայի մի մասը տեղադրել Instagram- ում:

ուզում եմ ներողություն խնդրել այն բոլոր կանանցից,

ում սկզբում անվանել եմ գեղեցիկ, 

ապա նոր խելացի կամ խիզախ:

ներողություն եմ խնդրում, որ այնպիսի տպավորություն է ստեղծվել,

որ այդպիսի հասարակ բանը, ինչն ի ծնե է տրվել ձեզ, 

ամենամեծ բանն է, որով կարող եք հպարտանալ, 

մինչդեռ ձեր ոգին սարեր է ոտքի տակ տվել: 

այսուհետ ես ձեզ կասեմ այնպիսի բաներ, ինչպիսիք են 

դու առաձգական ես, կամ դու յուրահատուկ ես:

սա այն պատճառով չէ, որ կարծում եմ՝ գեղեցիկ չեք, 

այլ նրա համար, որ դուք ավելին եք, քան դա: 

***

թո՛ղ, 

թո՛ղ, որ հեռանան, 

թո՛ղ, որ լինի այն, ինչ լինում է, 

ոչինչ 

այս աշխարհում 

քեզ միևնույն է 

չէր խոստացվել 

կամ պատկանել:

դու միայն ինքդ քեզ ունես: 

***

դու ասում ես, որ լռեմ, քանի որ

իմ կարծիքն ինձ տգեղ է դարձնում, 

բայց ես չեմ ծնվել կրակն իմ ներսում, 

որ կարողանան ինձ հանգցնել, 

ես չեմ ծնվել քաղցր լեզվով, 

որպեսզի կարողանան ասածներս հեշտորեն կուլ տալ, 

իմ մի մասը ծանր ածելիից է, մյուսը՝ մետաքսից, 

ինձ դժվար է մոռանալն ու բարդ մտքերս հասկանալը: 

***

«ի՞նչ եմ ես նշանակում քեզ համար» հարցնում է նա, 

ես դնում եմ ձեռքերս նրա ծնկներին ու շշնջում՝

«դու այն բոլոր հույսերն ես, 

որ երբևէ ունեցել ես՝ անձնավորված ու մարդու տեսքով»: 

***

ես չեմ ուզում կողքիս լինես, 

որպեսզի լրացնես իմ դատարկությունը:

ես ուզում եմ ամբողջական լինել ինքս ինձնով,

ես ուզում եմ այնքան ամբողջական լինել, որ

կարողանամ մի ողջ քաղաք լուսավորել:

և միայն հետո ուզում եմ, որ կողքիս լինես, 

քանի որ երկուսս միավորվելով 

կարող ենք այդ քաղաքը կրակի մատնել: 

***

չգիտեմ՝ ինչ է նշանակում հավասարակշռված 

կյանքով ապրելը:

երբ տխրում եմ, 

լաց չեմ լինում, ես հոսում եմ:

երբ երջանիկ եմ, 

չեմ ժպտում, ես շողում եմ: 

երբ բարկացած եմ, 

չեմ բղավում, ես այրվում եմ: 

չափազանց շատ բան զգալու 

լավ կողմն այն է, 

որ երբ սիրում եմ, ես նրանց թևեր եմ տալիս, 

բայց գուցե դա այդքան էլ լավ բան չէ, 

քանի որ նրանք բոլորն էլ սովորաբար հեռանում են, 

և պետք է տեսնես ինձ, երբ սիրտս կոտրված է լինում, 

ես չեմ սգում, 

ես փշրվում եմ: 

***

գուցե ամենատխուր մարդիկ նրանք են, 

ովքեր ապրում են՝ սպասելով մեկին, 

որը վստահ չեն, որ գոյություն ունի: 

***

կարծո՞ւմ էիր ես մեծ քաղաք էի, 

որտեղ կարող էիր հանգստյան օրերդ անցկացնել:

ես այդ քաղաքը շրջապատող փոքր քաղաքն եմ, 

այն մեկը, որի մասին չես լսել, 

բայց միշտ անցել ես կողքով: 

այստեղ չկան նեոնային լույսեր, 

երկնաքերեր կամ արձաններ, 

բայց կա կայծակ, որովհետև ես ստիպում եմ 

կամուրջներին դողալ, 

ես փողոցում հանդիպող ուտելիք չեմ, 

ես տանը պատրաստված ջեմ եմ, 

այնքան քաղցր, որ կարող եմ դառնալ

ամենաքաղցր բանը որին շուրթերդ երբևէ դիպչել են: 

ես ոստիկանական ազդանշան չեմ, 

ես բուխարու ածուխն եմ: 

ես կարող եմ այրել քեզ, 

և դու միևնույն է չես կարողանա աչք կտրել ինձնից,

քանի որ ես այնքան գեղեցիկ կլինեմ դա անելիս, 

որ դու կկարմրես:  

ես հյուրանոցային սենյակ չեմ, ես տուն եմ, 

ես ուզածդ վիսկին չեմ, ես ջուրն եմ, որի կարիքն ունես:

մի՛ արի այս քաղաք սպասելիքներով լի

և մի՛ փորձիր ինձ դարձնել արձակուրդ: 

Շարադրության վերնագրեր՝

“ուզում եմ ներողություն խնդրել այն բոլոր կանանցից”

“հավասարակշռված կյանքով ապրելը”

գուցե ամենատխուր մարդիկ նրանք են

Հանրապետության արտաքին կապերը և հարաբերությունները։ ապրիլի 4-8

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Ո՞ր երկրների հետ ՀՀ-ն կառուցեց իր առաջին դիվանագիտական հարաբերությունները, ի՞նչ հայտնի հայ դիվանագետների կնշեք

Դիանա Աբգար առաջին կին դեսպան Ճապոնիայում։

Գերմանիա, Բուլգարիա, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան

  • Ի՞նչու սրվեց հայ-վրացական հարաբերությունները և ինչպե՞ս լուծվեց տարածքային խնդիրները։

1918 թ. դեկտեմբերին Վրաստանը գրավեց Ախալքալաքը և Լոռին։ 1918 թ. դեկտեմբերի 5-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը։ Հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված։ Լոռին դարձավ չեզոք գոտի իսկ Ախալքալաքը անցավ Վրաստանին։

  • Որո՞նք էին հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների պատճառները

Հայ-ադրբեջանական հարաբերությունները պատմական և քաղաքական պատճառներով այժմ գտնվում են լարված վիճակում։ Երկրների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ այժմ հաստատված չեն։ Հարևան երկրների պաշտոնական հարաբերություններ ունեին 1918-1921 թվականներին, երբ կարճատև անկախություն ստացան Ռուսական կայսրությունից, որի արդյունքում ձևավորվեցին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Այդ հարաբերությունները գոյություն ունեին սկսած 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից մինչև Անդրկովկասի գրավումը և օկուպացումը Ռուսական կայսրության ժառանգորդ Խորհրդային Միությանկողմից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկու պատերազմների արդյունքում՝ 1918–1921 թթ. և 1988-1994 թթ., երկկողմ հարաբերությունները, ավելի ճիշտ ասած հարաբերությունների բացակայությունը, վերջնականապես ձևավորվել են Արցախյան հակամարտության ընթացքում։ Այժմ երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ։

  • Ի՞նչ գիտեք Բաքվի կոմունայի մասի։

Բաքվի կոմունա, 1918 թվականի գարնանն ու ամռանը բոլշևիկների ղեկավարությամբ Բաքվում և Ադրբեջանի մի շարք շրջաններում հաստատված խորհրդային իշխանությունը։ «Կոմունա» տերմինը ընդօրինակվել է 1871 թվականի Փարիզի կոմունայից։

  • Զանգեզուրում և Արցախում ովքե՞ր էին գլխավորում հայերի ինքնապաշտպանությունը, ինչպիսի արդյունքների հասան

ԶանգեզուրըԶանգեզուրի ինքնապաշտպանություն, հայ ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական, թաթարական ու խորհրդային զորքերի դեմ։ Տեղի է ունեցել 1919-1921 թվականներին՝ պատմական Սյունիք նահանգի հարավում՝ Զանգեզուրում։ Ղեկավարել է գեներալ Գարեգին Նժդեհը։

  • Ի՞նչ գիտեք Գարեգին Նժդեհի զանգեզուրյան գործունեության մասին

1918 թվականի հուլիսին Անդրանիկ Օզանյանը իր 30 հազարանոց բանակով մտավ Զանգեզուր, այնտեղ էին նաև արցախցի Շուշիի գունդը, որը կազմավորվել էր Թիֆլիսում: Զանգեզուր գործուղվեց Գարեգին Նժդեհը: Ալեքսանդրապոլում կռվի բռնկվլեով թուրքական զորքերի դեմ նահանջեց իր խմբով Ղարաքիլիսա, որտեղ կային բազմահազար հայ փախստականներ: Նժդեհի գլխավորությամբ տեղի էր ունեցել Ղարաքիլիսայի ինքնապաշտպանությունը, որի համար վիրավոր Նժդեհը մեծ քաջության շքանշան ստացավ:

  • Համաձա՞յն եք Նժդեհի հետևյալ մտքի հետ՝ «Զինվորն ավելի է քան քաղաքացին․․․»

Համաձայն եմ։

Ուսումնական պլան

Դասացուցակ

Ժամատախտակ

հանրակրթական առարկաներ՝

Ընտրություններ՝

Ռազմամարզական ճամբար՝