Ֆիլմերում, թատրոններում դեր տանելը բարդ է: Ստիպված ես ապրել մի ուրիշ մեկի կյանքով, կարողանալ արտահայտել նրա զգացողությունները, տիրապետել իր շարժուձևին: Երկար ուրիշ մեկի կյանքով ապրելու հետևանքում, այդ դերը ընտելացվում և դնում է իր արմատները, թողնելով հետք: Մարդիկ սովորություն ունեն շրջապատից վերցնել ինչ որ հայացքներ, ժեստեր, պահելաձև, երբ իրենցը բավարար չէ: Լավ կլիներ, եթե ամեն բան ավարտվեր այսքանով, բայց մարդիկ իրենց կյանքի բացը սկսում են լրացնել ստեղծելով մի երևակայական կերպար, ու ապրելով դրանում: Այդ կերպարը երջանիկ է, լավատես, գոհ է այն ամենից ինչ ունի, կարճ ասած այն բոլոր խնդիրները, որոնցով մենք շրջապատված ենք վերանում են: Սկզբում մարդը նոխկանք է ապրում ձևացնելուց, դա օրեցօր կարծես ավելի սարսափելի է դառնում, բայց հետո, ինտեգրվում և ապրում է այնպես, ինչպես կապրեր եթե այդ զգացողությունները իրական լինեին: Նման ապրելակերպը նույնքան հեշտ է, ինչքան համակարգչային խաղերում պերսոնաժիդ համար բնավորություն և զգացողություններ ընտրելը: Դու ծրագրավորում ես, նա՝ կատարում: Դա բարձրացնում է կյանքի որակը, թույլ տալիս քեզ երջանիկ զգալ, բայց ոչ թե որովհետև այդպես է, այլ որովհետև այդպես ես ուզում: Ներշնչանքը գրավող է, բայց նաև շատ վտանգավոր: Այն նման է թմրանյութի`դիմակի տեսքով, որից հրաժարվելը դաժանագին է: Ո՞վ կցանկանա հրաժարվել այն կյանքից, որում իրեն լավ է զգում, որտեղ խնդիրները լուծվում են մի ակնթարթում: Նման դիմակները կպչում և հրաժարվում են պոկվել, ի վերջո միակ ուրախության նշույլը թողնելով դիմակի հաստատուն և միանշանակ ժպիտում:

Թումանյան «Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը»

Թումանյան «Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը»

Այս հոդվածում թումանյանը ուզում էր ասել, որ հայերը իրենց բոլոր ձախողումներում մեղադրում էն, մեր հեռավոր հարևաններին «Էսպեսով ես բնավ համաձայն չեմ էն մարդկանց հետ, որոնք մեր դժբախտությունների պատճառները մեզանից դուրս են որոնում առհասարակ, մեր  պակասությունները թողնելով միմիայն մեր տկարությանը»:

Թումանյանի կյանքի անսասան օրենքը

• Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը:

«Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ, վերջը դու ես յաղթելու»


• Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:

 Ես հոգով խախաղաղ և հանգիստ եմ, երբ գիտեմ, որ արել եմ այն ինչ ինձնից սպասվում էր ուրիշների կամ հենց իմ կողմից։


• Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին: Դո՞ւ էլ ես այդպես կարծում:

«Ես ունէի այն, ինչ որ ամէնից էականն է — հոգու լիակատար հանգստութիւն, միշտ եւ անվերջ վստահութիւն ու համարձակութիւն, երբ գործ ունէի հետները։ Ես գիտէի, որ ոչ մի յանցանքի բնաւորութիւն ունեցող հանգամանք, թէկուզ ամենաչնչին, չեն կարող դէմս բերել. այնինչ ես նրանց առջեւ կը դնեմ անթիւ փաստեր, թէ ինչպէս եմ ես վարուել էն ժամանակ, երբ ամէն մարդ թողնուած էր իր խղճին ու իր հասկացողութեանը:Ես համարձակ կարողանում էի ասել ամէն բան, ինչ որ չի կարողասել մեղաւոր մարդը կամ չպէտք է ասի»

Այո, ես էլ եմ այդպես կարծում։ Երբ դու վստահ ես, որ դու ես ճիշտը և ոչ մեկ չի կարող հակառակը ապացուցել դու հոգով խաղաղ ես։


• Ի՞նչպես էր վերաբերում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը: Համամի՞տ ես նրա հետ:

«Էդպէս անաստուած կերպով զրպարտութեան ենթարկուել էն մարդկանց կողմից, որոնց նկատմամբ դու բարերար ես եղել — դրա մէջ տանջանքի հետ միասին կայ նաեւ ինչ-որ մխիթարութիւն, եւ ես նոյնիսկ ոչ մի չարութիւն չեմ զգում էդ դժբախտների հանդէպ։ Աստուած նրանց հետ»

In this era of unprecedented technological advancements and highly unmonitored exposure to all types of media, the question whether it is appropriate to spend too much money on your wedding ceremony is a controversial topic to debate about. Myriads of people strongly assume that people experience weddings once in their lives and it is better to organize them in a luxurious way while others do not accede to this dimension claiming that this is a waste of money and it would be better to spend it on more useful things. Considering all the pros and cons of this issue I am inclined to conclude that wasting too much time and money for a one-day wedding ceremony is nonsense. My thesis is formed by the considerations which will be stated in the following paragraphs.  

First and foremost it goes without saying that many people are taking a loan to organize their weddings in the most gorgeous way. The spouses start their family with debts and cannot enjoy their lives. The money they waste on a huge wedding which is very expensive nowadays is beneficial only for the companies which do such work. The couple can spend that time, effort and money to travel and make good memories or start a business and multiply the money. A compelling example of this can be my parents’ experience. My mother could persuade my father to not organize a massive wedding and invest the money in something useful. At first both my father’s and mother’s relatives were against this idea, but fortunately they won the argument. My father found a miniature space which was the beginning of a successful family business. They rented the place and opened a little food court. After a few years when the income was great, they built more restaurants. Its name became famous and well known and now all of our family members work there and enjoy our work. Contemplating all this, a wedding ceremony may be a happy moment for some, but it is a short-term happiness. After one day people realize that they just got exhausted and stayed with nothing. 

Furthermore, it is crucial to highlight the fact that sometimes weddings are not the decision of the spouses, but the fear of not being ashamed of others in their surroundings. In my country, people invite nearly five hundred people and barely know everyone. But they are forced to invite that amount of people, because the wedding ceremony has become a tradition. Let us take my aunt Sarah’s example. She and her husband organized an extensive wedding, because it was Sarah’s mother’s dream. She could not experience a huge wedding because of the lack of money and she decided to make her dream come true with her daughter. Sarah knew that her mother wanted that great ceremony badly and could not reject it. My aunt and her fiance took a vacation from their jobs to prepare for the wedding. Sarah’s mother invited almost seven hundred people, but Sarah did not know even half of them. Their wedding was not enjoyable for both my aunt and her fiance, because they did not feel like it was their ceremony. It was like they organized everything for others, not for themselves. Also, because they already took a vacation they could not go on their honeymoon. Hence, sometimes weddings are becoming torturous for the bride and the broom and do not let them to just relax and enjoy the start of making a family. 

To sum it up, the spectrum of opinions people may entertain regarding the topic of huge weddings can be extremely wide. But still, I am for the original statement taking into consideration such factors as they can do something more useful with the money and enjoy the time which was taken by organizing the wedding.

Հովհաննես Թումանյան, «Մեծ ցավը»

Մեծ ցավ է․․․ մեծ ցավ է երբ, հայը չգիտի իր հայոց լեզուն․․․ չգիտի իր մայրենի լեզուն։ Մեծ ցավ է, երբ հայը չգիտի, թե որտեղ է գտնվում իր հայրենիքը։ Շատ մեծ ցավ է երբ հայը չգիտի իր հայոց պատմությունը․․․ երբ չգիտի, թե հայաստանը ինչպես է հասել այս օրվան․․․ չգիտի թե ինչքան են տանջվել և պայքարել հայաստանը կանգուն պահելու պահելու համար, հայերին կանգուն պահելու համար։ Ցավ է երբ մենք չգիտենք մեր մեծերին։ Չէ որ մենք մեր լեզվով ենք հայ․․․ մեր երկրով ենք հայ․․․ մեր պատմությամբ և մեր մեծերի շնորհիվ ենք հայ։ Ափսոս չգիտենք․․․ մեծ ցավ է, որ չգիտենք։

Մենք սովորել ենք բոլոր արտաքին և ներքին դժբախտությունները, բոլոր բացասական իրավիճակները, խնդիրները բարդել հին տարվա վրա և Ամանորին անիծելով այն խմել ապագայի կենացը: Կյանքում ամեն բան էլ իր նշանակությունն ու դերն ունի, իսկ անիծելով տարին, արժեզրկում ենք մեր ստացած փորձառությունը, դասերը, ինչու ոչ նաև՝ զգացողությունները: Բացասականը գերակշռող տարիները ատել, փնովել և կատաղած հայացքով անցյալ ուղարկել պետք չէ: Դա կստացվի այն ժամանակ, երբ ընդունենք անհաջողությունը՝ որպես հաջողության հիմք, կորուստը՝ որպես նոր ճանապարհի սկիզբ: Շատ հեշտ է կախվել գլխավոր դժբախտությունից և ամբողջ տարին վերագրել որպես՝ վատ տարի: Լավատեսություն՝ չի նշանակում անիմաստ ապրել և այդպես էլ չտարբերել լավն ու վատը, այդ հատկությունը իրենց մեջ ունեցող մարդիկ կարողանում են կախվել դրականից և ապագայում օգտագործել բացասականից ստացած փորձը: Հին տարվա վրա քար նետելով արդեն սկսում ենք քարկոծված տարի, որովհետև սեփական բացթողումները չհասկանալու և հնարավորության դեպքում չլրացնելու դեպքում դրանք հետևում են մեզ, հաշվի չառնելով, որ Ամանորին հաջողությունների կենացն եք խմել:

Համեմատությունները երբեմն կյանքում շատ մեծ դեր են ունենում, որովհետև օգնում են հասկանալ, որ դու միակը չես, ում համար բարդ է: Միակը չես, ով խնդիրներ ունի: Մարդիկ սիրում են յուրահատուկ լինել դրականում, բայց երբ հերթը հասնում է բացասականին, իրենց ավելի հանգիստ են զգում, երբ գիտեն, որ միայն իրենց ուսերին չէ, որ դրված է ամբողջ խնդրի ծանրությունը: Կյանքում, բոլորս էլ օժտված ենք ինչ որ մի գույնով, ապրելակերպի որակով, որը ոչ մեկից կախված չէ: Կախված է միայն այն, թե դու ինչ կգրես, ինչ կնկարես, ինչ կստեղծես.. Թույլ կտա՞ս որ ուրիշ ռետիններ ջնջեն և վրայից իրենցը գրեն կամ թույլ կտա՞ս որ ջնջեն քո ամբողջ արվեստը և թողնեն միայն սպիտակ թերթերը: Արդյո՞ք դու ամբողջ կյանք կվազես գեղեցիկ պատյանների հետևից, գրաֆիտի մասը թողնելով դատարկ: Մատիտը կոտրվելուց հետո, կփորձե՞ս սրել այն և ավելի գեղեցիկ գրել, թե՞ կվախենաս: Ոչ մեկ իրավունք չունի բողոքել իր «բախտ» — ից, որովհետև մեր ճակատագիրը, միայն մեզնից է կախված: Սխալ է ասել, որ եթե մի բանը վատ ավարտվեց, ապա այդպես էլ պետք է լիներ: Անգամ եթե ինչ որ մի տեղ դա գրված է, մարդը ունակ է ջնջել և գրել իր պատկերացումների ապագան: