ամառային ճամբար 31.05.2022

Նոր է սկսել ամառային ճամբարը, բայց արդեն շատ հագեցած և հետաքրքիր է։ Այսօր մեր ծրագիրը քաղաքային քայլքն էր։ Սկզբում այցելեցինք կապույտ մզկիթ (Գյոյ-ջամին), որը կառուցվել է 1766 թվականին։ Ես ծնվել և մեծացել եմ Իրանում, բայց կյանքում առաջին անգամ էի մզկիթ այցելում։

Մզկիթը ուսումնասիրելուց հետո ուղևորվեցինք դեպի Երևանի հնագույն փողոցներից մեկը՝ կոնդ։ Իրականում կոնդը իմ համար շա՜տ հետաքրքիր էր և գեղեցիկ։

Երկար քայլելուց հետո ժամանակն էր սնվելու, այդքան շոգին քայլելուց հետո բոլորս սպառված էինք։

Ռազմամարզական…

Ինչպես գիտեք՝ մեր դպրոցում ռազմամարզական ճամփոդությունները պարտադիր են, ու մեծ ոգևորությամբ սպասելն էլ մի մեծ հաճույք է։

հինգշաբթի՝ մայիսի 5-ին ճանապարհվեցինք։ Խումբը բավականին հետաքրքիր էր. տարբեր մարդիք, տարբեր մտածելակերպերով, որոնց դեռ չեի հասցրել բացահայտել։

Առաջին կանգառը՝ Շատինի դպրոցն էր, որտեղից էլ սովորողները մեզ ուղեկցեցին դեպի Շատինավանք։ Քայլքը շատ հետաքրքրիր էր, իսկ բնությունը՝ անբացատրելի գեղեցիկ։ Կարկուտը բարդություններ առաջացրեց, բայց դա մեզ չխանգարեց մեր ճանապարհին։ Դրանից հետո ուղևորվեցինք դեպի մեզ շատ հարազատ՝ Արատես։ Սենյակներում տեղավորվելուց և ընթրելուց հետո հանդիպում ունեցանք՝ հրամանատարի հետ, ով մեզ տեղեկացրեց հաջորդ օրվա ծրագրի մասին։ Բաժանվեցինք ջոկերի և աղջիկների ջոկի առաջնորդը ես էի։ Դրանից հետո բոլորս շատ հոգնած գնացինք քնելու։

Հաջորդ օրը նախաճաշելուց հետո ճանապարհվեցինք դեպի «Արշակունի» ռազմամարզական հասարակական կենտրոն։ Այնտեղ պայմանները մի քիչ սահմանափակ էին, բայց մենք հարմարվեցինք։ տեղավորվելուց հետո գնացինք կրակային պարապմունքի, քանի որ ես կրակել շատ եմ սիրում կրակայինն ինձ համար օրվա ամենալավ հատվածն էր։ Ճաշից և սենյակները հավաքելուց հետո ծանոթացանք որոշ ռազմական տեխնիկաների հետ և փորձարկեցինք դրանք։

Խարույկի մոտ՝ օրը ամփոփելուց և ընթրելուց հետո բոլորը գնացին քնելու։ Գիշերը շատ հետքրքիր էր, քանի որ հերթափող էր և հսկում էինք տարածքը։

Մյուս օրը նախաճաշեցինք, այնուհետև, կրակայինից հետո ճանապարհվեցինք դեպի Արատես։ Այնտեղ մաքրեցինք տարածքը և նախապատրաստվեցինք Տիարի հետ հանդիպմանը։ Գիշերվա խարույկի մոտ ծանոթացանք տարբեր զինծառայողների հետ, ովքեր կիսվեցին իրենց պատմություններով։

Մյուս օրը հրաժեշտ տվեցինք Արատեսին և վերադարձանք Երևան։

Իմ կարծիքով ռազմամարզական ճամբարները շատ արդյունավետ են, քանի որ բոլորս պատկերացում ենք կազմում բանակի մասին և կրթվում ենք՝ որպես ապագա զինծառայողներ։

Վարչական դատարան

ի՞նչ է վարչական դատարանը և ի՞նչ գործեր է քննում։

Վարչական դատարանը, մասնագիտացված դատարան է, որն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը։ Վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։

Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝ 1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, 2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն. 3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք՝ 1) ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, եթե օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը. 2) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին

ի՞նչ կազմով է քննում վարչակն գործերը։

Վարչական դատարանի վճիռները կարող են բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով: Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում վարչական դատարանը կայացնում է դատական ակտեր, որոնք վերջնական են եւ բողոքարկման ենթակա չեն:

Սկզբում քննվում են միանձյա։ Բարդ բնույթի գործերը առաջին անգամ քննվում են կոլեգիալ։ Եթե լուծվող դատական ակտը բեկանվել է վճռաբեկ դատարանում քննվում է կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով։