Երկիրը հարյուր տարի անց

Կրկնություն

1.Ինչ է ուսումնասիրում քիմիան,ինչբնագիտական գիտություններ գիտեք:

Քիմիան ուսումնասիրում է նյութերը, դրանցբաղադրությունը, կառուցվածքը,հատկությունները և կիրառումը:Ֆիզիկա,քիմիա, կենսաբանություն,աշխարագրություն, երկրաբանություն,աստղագիտություն, էկոլոգիա:

2. Մարմին,նյութ,բերել օրինակներ

Մարմինները նյութերից պատրաստվածառարկաներ են: Օրինակ՝ աթոռ և փայտ:Աթոռ-մարմին, նյութ-փայտ:Օ2, Օ3, Cl2,

3. Պարզ և բարդ նյութեր,բերել օրինակներ

Պարզ նյութերը կազմված են մեկ տարրից,իսկ բարդ նյութերը մի քանի տարրերից:

4. Ֆիզիկական,քիմիական երևույթներ,բերելօրինակներ

Ֆիզիկական երևույթներ տարբերվում ենքիմիականից, քանի որ ֆիզիկականերևույթների ընթացքում նոր նյութեր չենառաջանում, իսկ քիմիական երևույթներիժամանակ առաջանում են:

5. Սահմանել մոլեկուլ,ատոմհասկացողությունները,ատոմիբաղադրությունը

Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է:Ատոմը կազմված է էլեկտրոններից,պրոտոններից և նեյտրոններից:

6. Ինչ ատոմամոլեկուլային տեսությանկետեր գիտեք

  • Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է:
  • Հունարեն բառ է, որը թարգմանվում էանբաժանելի:
  • Ֆիզիկական երևույթների ժամանակ և՛մոլեկուլները, և՛ ատոմներըպահպանվում են:
  • Քիմիական ռեակցիաների ժամանակմոլեկուլները քայքայվում են, իսկատոմները պահպանվում են:
  • Ատոմները և մոլեկուլները գտնվում ենանընդհատ շարժման մեջ են:
  • Նույն տեսակի ատոմների միացումիցառաջանում են պարզ նյութեր:
  • Տարբեր տեսակի ատոմի միացումիցառաջանում են բարդ նյութեր:
  • Տարը դա ատոմների որոշակի տեսակ է:
  • Պարզ նյութերը բաժանվում են երկումեծ խմբերի՝ մետաղների և ոչմետաղների:
  • Ատոմների ֆիզիկապես բաժանելի են:Կենտրոնում գտնվում միջուկ, միջուկըկազմված է պրոտոններից (p+), նեյտրուններից (n0),  էլեկտրոն (-ē):Նույն լիցքով մասնիկները իրար վանումեն, իսկ տարբեր լիցքով մասնիկներըիրար ձգում են:
  • Ատոմները էլեկտրաչեզոք մասնիկներ ենև հավասար են կարգի կարգաթվինպարբերական համակարգում:

7. Հարաբերական ատոմային,մոլեկուլայինզանգված

Հարաբերական մոլեկուլային զանգվածըցույց է տալիս, թե նյութի մոլեկուլիզանգվածը քանի անգամ է մեծ ԶԱՄ-ից։

8. Տարրերի առաջին դասակարգումը,ինչպեսէ ստեղծվել պարբերական համակարգը

Բոլոր տարրերը գրվեցին ըստհարաբերական ատոմային զանգվածներիմեծացումով, տարրերը համարակալվեցին ևայդ համարները կոչվեցին կարգաթվեր:Նկատեցին, որ ամեն մի ութ տարրից հետոկրկնվում են տարրերի հատկությունները:Այդ երկար շարքը բաժանեցին ավելի կարճշարքերի այնպես որ ալկալիականմետաղները ընկնեն իրար տակ,հալոգենները իրար տակ, իսկ ազնինվգազերը իրար տակ: Այդ շարքերը կոչվեցինպարբերություններ:

9. Պարբերություններ,ինչ է ցույց տալիսպարբերության համարը

Պարբերության համարը ցույց է տալիսէլեկտրոնային շերտերի քանակը:

10. Կարգաթիվ,ինչ է ցույց տալիս տարրիկարգաթիվը

Կարգթիվը ցույց է տալիս պրոտոնների ևէլեկտրոնների թիվը:

11. Խմբեր,ենթաղմբեր,ինչ է ցույց տալիսխմբի համարը

Խմբի համարը, եթե տարրը գտնվում էգլխավոր ենթախբում ցույց է տալիսէլեկտրոնների թիվը վերջին շերտում:

Հանրահաշիվ 15․10-21․10․2018

1-ին օր՝
Դաս՝ Հանրահաշվական կոտորակների ընդհանուր հայտարարը
Առաջադրանքներ՝   /էջ 66/ ՝ 163; 164; 165; 166; 167; 168; 

163,
2-րդ օր՝
Դաս՝ Թվաբանական գործողություններ հանրահաշվական կոտորակների հետ
Առաջադրանքներ՝ /էջ 70/՝  171; 172; 173; 174; 175; 176; 177; 178։

Էրեբունի-Երևան

 

*Երևան քաղաքի պատմությունը

download (9)

 

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի  վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:

Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը: Այսօր էլ հայերն ապրում են երկրագնդի նույն հատվածում, որտեղ Քրիստոսից` 9, իսկ մեզանից 29 դար առաջ դրվել են հայկական քաղաքակրթության հիմքերը: Այդ ժամանակահատվածում Հայկական լեռնաշխարհում` Վանա լճի ավազանում, ասպարեզ իջավ մի պետություն, որը ասորեստանյան սեպագիր արձանագրություններում հայտնի է իբրև Ուրարտու, իսկ Աստվածաշնչում հիշատակվում է իբրև Արարատյան թագավորություն (Երեմիա, գլ. ԾԱ): Ապացույցի կարիք չկա. այս պատմությունը փաստագրված է քարի, կավի ու բրոնզի վրա գրված 600 սեպագիր տեքստերով: Մեզ հասած ուրարատական աղբյուրներում Էրեբունի անունը հիշատակվում է 12 անգամ:

Երևանն ունի իր «քարե անձնագիրը», որը ցուցադրված է Հայաստանի պատմության պետական թանգարանում. քաղաքի սկզբնավորումն ավետող բազալտի հնամյա քարի վրա փորագրված է. «Այս ամրոցը հոյակապ կառուցեցի»: Երևանի տարածքում գտնվող Էրեբունի ամրոցի ավերակները դեռևս պահել են այդ «հոյակապության» հետքերը:Հին Երևանի մասին պատկերացում ենք կազմում ոչ միայն հայ հեղինակների աշխատություններից (Եր. Շահազիզ «Հին Երևան», Թ. Հակոբյան «Երևանի պատմություն») այլև եվրոպացի ճանապարհորդների գրքերից:Երևանի հնամյա պատմությունը, Արարատյան դաշտում և բիբլիական Արարատ լեռանը մոտ գտնվելու փաստը հիմք են հանդիսացել, որպեսզի Երևան այցելեն շատ ճանապարհորդներ: Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն, 1632-1662թթ. ընթացքում վեց անգամ լինելով Հայաստանում, գրել է, որ «Երևանը բնակեցված է բացառապես հայերով», գծել է քաղաքի հատակագիծը և նկարագրել Երևանը, իբրև երկու-երեք հարկանի տներով կառուցապատված և պարտեզներով ու խաղողի այգիներով շրջապատված մի գողտրիկ քաղաք:Երևանը մանրամասն նկարագրել է նաև 1673 թ պարսից արքունի ակնագործ, ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը: Հետաքրքիր է Շարդենի` Երևանի հայտնի անառիկ բերդի նկարագիրը` «Երևանում գտնված բերդը կարող է ինքնըստինքյան քաղաք համարվել, այն ձվաձև է, չորս հազար քայլ շրջագծով և իր մեջ ունի 8 հարյուր տուն»:Նրա այցից 6 տարի անց քաղաքն ավերվել է կործանիչ երկրաշարժից: 17 դարում Երևան այցելած ճանապարհորդները նկարագրում է են Հրազդանի կիրճը , Երևանի բերդը, երկու մեծ եկեղեցի, քաղաքի շուկան:

1812թ. դիվանագետ Ֆրեյգանը գրել է. «Բերդը գերազանց կառույց է, որը կարելի է պաշարել, բայց անհնար է գրավել»:

Անգլիացի ճանապարհորդ, աշխարահագրագետ Հենրի Լինչը երկու անգամ` 1893 և 1898 թվականներին եղել է Հայաստանում, և իր տպավորություններն ամփոփել ակնարկների «Հայաստան» գրքում: Անգլիացի ազնվականը յուրահատուկ ջերմությամբ է նկարագրում Երևանը. «Կանաչի մեջ թաղված քաղաք, այգիների քաղաք, որտեղ Հրազդան գետից և Կրկբուլախի աղբյուրներից սնվող բազմաթիիվ ջրանցքների շնորհիվ վաղ գարնանից մինչև ուշ աշուն կանաչի կատարյալ թարմություն է բուրում»: Գեղեցիկ բնությունից բացի, Լինչին ապշեցրել և հիացրել է քաղաքի կազմակերպված դպրոցական համակարգը, որը հեղինակը կապում է 5-րդ դարից ավանդված գրական  մշակույթի հետ:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Երևանը դարձավ Հայաստանի առաջին հանրապետության մայրաքաղաքը (1918-1920թթ.): 1920թ. նոյեմբերի 29-ին բոլշևիկյան 11-րդ կարմիր բանակը նվաճեց Հայաստանը, և 1920թ. դեկտեմբերի 2-ին երկիրն անցավ Խորհրդային իշխանության ներքո:

Հնամյա քաղաք և նոր մայրաքաղաք Երևանի համար նոր ժամանակներ սկսվեցին: 1924 թվականին կառավարությունը հաստատեց Երևանի նոր հատակագիծը: Հանճարեղ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած հատակագծում հաշվի էր առնված քաղաքաշինության եվրոպական փորձը, և ելնում էր այն հայեցակարգից, որ մայրաքաղաքը պետք է ունենա բացառապես նոր ու ինքնատիպ նկարագիր` ժամանակակից քաղաքին հատուկ բոլոր հատկանիշներով և ազգային ճարտարապետության ավանդույթների պարտադիր կիրառմամբ:

Մայրաքաղաքը սկսեց արագ ընդարձակվել. ընդամենը հիսուն տարվա ընթացքում երեսուն հազարանոց բնակչությամբ փոքր գավառական քաղաքից վերածվեց մեկ միլիոնից ավելի բնակիչ ունեցող մշակութային, քաղաքական և արդյունաբերական կենտրոնի:

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը 1991թ. սեպտեմբերի 21-ին անկախ հռչակվեց, և Երևանը պահպանեց մայրաքաղաքի կարգավիճակը:

Անկախությունը ձեռք բերվեց շատ թանկ գնով. Շիրակի և Լոռվա մարզում 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժը խլեց ավելի քան 25.000 կյանք, 1990-1994թթ.-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կործանեց հազարավոր կյանքեր: Երկիրն էներգետիկ ճգնաժամ ապրեց, շարունակական շրջափակումները համարյա քայքայեցին երկիրը` Երևանը գցելով  տևական քաոսի մեջ:

Դաժան փորձություն անցած մայրաքաղաքն այժմ վերականգնման ճանապարհին է և շարունակում է մնալ կրթության, գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի և առևտրի կենտրոն: Երևանը անընդհատ ենթարկվում է խոշոր փոփոխությունների: Նոր ճանապարհների, ռեստորանների, խանութների և բնակելի տարածքների կառուցմամբ հնամենի քաղաքը նոր դեմք  է ստացել` կրկին դառնալով աշխարհով մեկ սփռված տասը միլիոն հայ ազգի սիրտն ու ոգին:

2008թ. նշվեց Երևանի հիմնադրման 2790-րդ տարեդարձը: Ներկայում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են 19 գրադարան, 5 թանգարան (այդ թվում`Երևան քաղաքի պատմության թանգարանը), արվեստի ու երաժշտական 25 դպրոց, «Երևան» փողային նվագախումբը և երեք թատրոն` Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնները: Երևան քաղաքի պատմության թանգարանում պահվում են տարբեր ժամանակաշրջաններում քաղաքի կյանքն ու պատմությունը, նյութական ու հոգևոր մշակույթը  վկայող 87 հազար նմուշ: Ու ներկայացվում է հայոց մայրաքաղաքի հինավուրց ու նոր պատմությունը: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն ունի իր դրոշը, զինանշանն ու օրհներգը:

*Երևան անվան նշանակությունը

download (10)

Մ.թ.ա. 7-րդ դարում Կարմիր բլուրում կառուցվել է Թեյշեբաինի ամրոցը, որը մ.թ.ա. 6-րդ դարում կործանել են սկյութներըը և մեդիացիները: Վանի քարաժայռիվրա փորագրված Խորխոռյան տարեգրության մեջ, որը 1828 թվականին հայտնաբերել է արևելագետ Ֆ. Շուլցը, ընթերցվում է նաև էրեբունի տեղանունը։ Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ, իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, և Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։ Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է երեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին (հնդկական վեդաներ, Իրանում«Ավեստա», պարսից Դարեհ Ա-ի Բեհիսթունյան արձանագրություն)։

*Երևանը որպես գավառական քաղաք

download (11)

1826 թվականին սկսված ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ձեռնարկվել է երրորդ արշավանքը Երևան՝ գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ։ 1827թվականի հոկտեմբեր 1 գեներալ Աֆանասի Կրասովսկու զորքերը հայ կամավորականների աջակցությամբ գրավել են քաղաքը։ 1828 թվականի փետրվարի 10 կնքված պայմանագրով՝ Երևանի և Նախիջևանի խանություններն անցել են Ռուսաստանին: Երևանը դարձել է Հայկական մարզի կենտրոնը։ Քաղաքի կառավարչությունն ունեցել է 2 բաժին՝ ոստիկանական և դատական։ Կառավարմանը մասնակցել են գանձապետը, թաղամասերի ավագները, ցածրաստիճան այլ պաշտոնյաններ։ 1840թվականին Հայկական մարզի վերացմամբ Երևանի գավառը ներառվել է Վրացա-Իմերեթյան նահանգի մեջ, և Երևանը վերածվել է գավառական քաղաքի։ 1849թվականին կազմվել է Երևանի նահանգը՝ Երևան կենտրոնով։ 1874 թվականին, վարչական նոր փոփոխության հետևանքով, նահանգը բաժանվել է գավառների, որոնցից մեկը Երևանի գավառն էր։

*Երևանը որպես մայրաքաղաք

download (12)

1918 թվականի մայիսի 22-28-ին հայկական զորքերի հետ Սարդարապատի մոտ պարտության են մատնել թուրքական բանակին, որը նահանջել է՝ չկարողանալով մտնել Երևան։ 1918 թվականի հուլիսին Երևան է տեղափոխվել նույն թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում հռչակված Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։ Երևանը դարձել է Հայաստանի առաջին հանրապետության մայրաքաղաքը։ 1920-1991 թվականներին Երևանը Հայկական ԽՍՀ մայրաքաղաքն էր։ Խորհրդական իշխանության տարիներին Երևանը կառավարել է ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհուրդը։ Հայրենական մեծ պատերազմից (1941-1945) հետո Երևանում բացվել են նոր արդյունաբերական ձեռնարկություններ, հանրակրթական, բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններ, գիտական հիմնարկներ, գրադարաններ, կինոթատրոններ, հրատարակչություններ, եկեղեցիներ, մշակութային այլ օջախներ, ստեղծվել է ռադիոհեռուստատեսային լայն ցանց։ Երևանը դարձել է Այսրկովկասի ու Առաջավոր Ասիայի արդյունաբերական խոշոր կենտրոններից։ 1991 թվականից Երևանը ՀՀ մայրաքաղաքն է։ 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրվել է Երևանի՝ ՀՀ մայրաքաղաքի իրավական կարգավիճակը։

* Ինչպես են նկարագրել եվրոպացի ճանապարհորդները

եւռօպեան

Երևան, քաղաք Հայաստանի արևմուտքում՝ Հրազդան գետի երկու ափերին։ Հանդիսանում է պետության մայրաքաղաքն ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։

Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում Էրեբունի անվամբ: 2018 թվականին Երևանը կդառնա 2800 տարեկան։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են Թեյշեբաինին, Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում: Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը: Միջնադարում քաղաքը ընդգրկված է եղել Մեծ ՀայքիԱյրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում:

* Հայ նկարիչները և Երևանը

երևանը  images

 

 

 

 

 

Ինքնաստուգում

1.ինչ է մեխանիկական շարժումը

Մեխանիկական շարժում կոչվում է ժամանակի ընթացքում, տարածության մեջ մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ, կամ մարմնի մասերի դիրքերի փոփոխությունն իրար նկատմամբ:

2.մեխանիկայի որ բաժինն  են անվանում կինեմատիկա

մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է մարմինների շարժումների երկրաչափական հատկությունները, առանց մարմինների զանգվածներն ու դրանց վրա ազդող ուժերը հաշվի առնելու։

3.ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

4.ինչն են անվանում շարժման հետագիծ(թվարկել տեսակները )

Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։ Հետագծերը, շարժման տեսակից կախված, կարող են ունենալ տարբեր ձևեր, մասնավորապես, կարող են լինել ուղիղ, շրջանագիծ, բեկյալ կամ կամայական տեսքի կոր գիծ։  Եթե մարմնի շարժման հետագիծը ուղիղ գիծ է, ապա շարժումը կոչվում է ուղղագիծ, իսկ եթե կոր գիծ է` կորագիծ։

5.ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կովում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ։

6.ինչով է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

Մարմինը թողնում է հետագիծ, իսկ հետագծի երկարությւոնը կոչվում է անցած ճանապարհ։

7.որ շարժումն են անվանում հավասարաչափ և որը ՝անհավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է  հավասարաչափ շարժում:

Անհավասարաչափ շարժում՝ այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ շարժում:

8.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։

     9.Որ շարժումն է կոչվում անհավասարաչափ:Բերել օրինակներ

Անհավասարաչափ շարժում՝ այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ շարժում:Օրինակ՝ պատշգամբից ընկնող գնդակը, կանգառից հեռացող ավտոբուսը, վայրէջք կատարող ինքնաթիռը և այլն։

    10.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի որևէ տեղամասի երկարության և այդ տեղամասն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է փոփոխական շարժման միջին արագություն այդ տեղամասում:

    11.Գրել միջին արագության բանաձևը

V միջ․=S/t (1

    12.Ինչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը

Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի անհավասարաչափ շարժման միջին արագություն տրված երկու դիրքերի միջև։

   13.Ինչ է ակնթարթային արագությունը

Ժամանակի տվյալ պահին մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն:

#3 (8- րդ դաս․)

Երևանի կենդանաբանական այգու կենդանիների մասին խնդիրներ։  Խնդրում զետեղված տվյալները համապատասխանում են իրականությանը։

ԽՆԴԻՐ  #1

Երևանի եկնադանաբանական այգու ուղտայծերի սննդակարգում գրանցված են 9 անուն կերակրատեսակ (խնձոր, գազար, կաղամբ, ճակնդեղ, եգիպտացորենի հատիկ, վարսակ, գարի, ցորենի թեփ, խոտ)։  Իսկ այգու գետաձին ուտում է 11 անուն կերակրատեսակ։ Ընդանուր առմամբ քանի՞ կերակրատեսակ են ուտում երկու կենդանիներն իրար հետ, եթե գետաձիու և լամաների (ուղտայծ) կերակրացանկի տեսակներից 6-ը նույն մթերքներն են (խնձոր, գազար, կաղամբ, ճակնդեղ, ցորենի թեփ, խոտ)։

6+3+5=14

ԽՆԴԻՐ # 2

Մինչև 6 ամսական պիթոն օձը մաշկը փոխում է ամեն ամիս,  6 ամսականից մինչև 1 տարեկան`​ 1,5 ամիսը մեկ, իսկ 1 տարեկանից բարձր`​ 2 ամիսը մեկ:  Կախված օձի տեսակից` մաշկափոխությունը տևում է յոթ օրից մինչև երկու շաբաթ:  Քսանհինգ տարեկան պիթոնը իր ողջ կյանքի ընթացքում քանի՞ անգամ է մաշկը փոխել:

Իսկ դուք գիտեի՞ք, որ պիթոնները քսանհինգ տարի կարող են ապրել:

ԽՆԴԻՐ #3

Երևանի կենդանաբանակ այգում ապրում է 21 եվրոպական եղնիկ:  Եվրոպական եղնիկները այգում կերակրվում են ամեն օր` օրը 3 անգամ:  Մեկ եղնիկի կերը բաղկացած է 3 հիմնական մասից.

Հյութալի կեր (խնձոր, գազար, կաղամբ ճակնդեղ),

Խտացված կեր (եգիպտացորենի հատիկ, վարսակ, գարի, ցորենի թեփ),

Չոր կեր (ծղոտ, առվույտ, սարի խոտ) :

Մեկ եվրոպական եղնիկը օրական ուտում է 2.6 կգ կեր ( հյութալի և խտացված կեր, որից 1.2 կգ-ը խտացված կեր է) և (2-5) կգ չոր կեր (թարմ խոտ`կախված սեզոնից):

Եղնիկներից 6-ը ծնվել են 2016 թ.-ի հունիս ամսին: Մինչև մեկ տարեկան դառնալը (մինչև 2017 թ.-ի հունիս ամիսը) նրանք ուտում են հասուն եղնիկի կերաբաժնից 50%-ով քիչ:

Քանի՞ գրամ հյութալի կեր կպահանջվի Երևանի կենդանաբանական այգու բոլոր եվրոպական եղնիկներին 2017 թ.-ի ապրիլ ամսվա ընթացքում կերակրելու համար:

 

 

  1. English funny riddle

What is the difference between a fly and a mosquito?

 

111

2. Գծերից քանի՞սն են իրար զուգահեռ

բոլորը

111

3. Ի՞նչ ես տեսնում նկարում

111

երեխա,

4. 90 ուսանողներ տարբեր սպորտային խաղերի մրցումների են մասնակցում։  Ոսանողներից քանի՞ մարդ է, որ բոլոր սպորտաձևերի մրցումներին էլ մասնակցում է։

էէէ

5. Եթե

29 – 1 = 30
9 – 1 = 10
14 – 1 = 15

ապա կարող ես ապացուցել, որ
11 – 1 = 10 ?

Homework 18.10.18

Lesson 2

Write a short composition »What are friends for?»

In your life there are plenty of people that come and go but there are some important and special ones who stay. They are called friends.People that stay with you both in best and worst moments. They are two important types. The true ones and the fake ones. Actually you really don’t have to call the fake ones friend. Everyone needs a true friend in their life, a friend who makes sure you are safe and wants the best for you. Not everyone has a true friend. I’m so thankful, that I do have a true friend.

Hometask:ex.7,page 21

eng

.

Շաբաթվա առաջադրանքները 14․10 -20․10․2018

 

Շաբաթվա առաջադրանքները դասագրքից
Աշխատում ենք Geogebra ծրագրով։

Թեման՝ Բազմանկյուններ
Առադադրանքներ՝ 1-14 / էջ 3-6/
Թեման՝ Բազմանկյան մակերես
Առադադրանքներ՝ 298; 299; 300; 301; 302 / էջ 3-6/

1

2

 

 

Design a site like this with WordPress.com
Get started