Եկատերինա II

Եկատերինա II-ը Ռուսաստանի կայսրուհին էր 1762–96 թթ-ին: Նրա գահակալումը նշանավորվել է ռազմական մեծ 
իրադարձություններով, կայսրության ընդլայնմամբ ու 
հզորացմամբ:
Եկատերինա II Ալեքսեևնան (Սոֆյա Ֆրեդերիկա Ավգուստա Անհալտ Ցերբստսկայա) սերում է գերմանական սնանկացած իշխանական տոհմից: 1744 թ-ից բնակվել է Ռուսաստանում. 1745 թ-ին ամուսնացել է թագաժառանգ` ապագա Պյոտր III կայսեր հետ: 1762 թ-ին գվարդիականների օգնությամբ գահընկեց է արել ամուսնուն, որին շուտով սպանել են, և տիրացել գահին: 
Եկատերինան Եվրոպայում ճանաչվել է որպես կիրթ և բազմաշնորհ միապետ. նրան անվանել են Լուսավորյալ միապետուհի: Նամակագրություն է ունեցել ֆրանսիական լուսավորիչների, մասնավորապես Դիդրոյի հետ: Ֆրանսուա Վոլտերին համարել է իր ուսուցիչը: 
Եկատերինան ճկուն դիվանագետ էր և իրեն շրջապատել է պետական ու ռազմական գործիչներով (Պյոտր Ռումյանցև, Գրիգորի Պոտյոմկին, Ֆեոդոր Ուշակով, Ալեքսանդր Սուվորով և ուրիշներ): Ամրապնդել է տեղական կառավարումը, վերակառուցել Սենատը: Եվրոպական Ռուսաստանում 20-ի փոխարեն ստեղծել է 50 նահանգ, որոնք բաժանվել են գավառների: Նահանգները կառավարել են ազնվականները: Հատուկ շնորհագրերով կարգավորել է ռուսական քաղաքների ինքնակառավարումը, բնակչության բուժօգնության նպատակով ստեղծել է Բժշկական կոլեգիա (կառավարման բարձրագույն մարմին):
Եկատերինա II-ի օրոք տեղի է ունեցել գյուղացիական պատերազմը 
(1773–75 թթ.)՝ Եմելյան Պուգաչովի գլխավորությամբ: Ռուս-թուրքական պատերազմների (1768–74 թթ-ի և 1787–91 թթ-ի) հետևանքով Ռուսաստանը վերջնականապես հաստատվել է Սև ծովում, 1783 թ-ին Ղրիմի խանությունը մտել է Ռուսական կայսրության մեջ: Նույն թվականի Գեորգիևյան դաշնագրով Ռուսաստանն իր հովանավորության տակ է առել նաև Արևելյան Վրաստանը: 
Եկատերինա II-ը մասնակցել է լեհ-լիտվական պետության՝ Ռեչ Պոսպոլիտայի 3 բաժանումներին (1772, 1793 և 1795 թթ.), որոնցով Բելառուսը, Աջափնյա Ուկրաինան, Լիտվան, Լատվիայի հարավային շրջանները միացվել են Ռուսաստանին, իսկ մնացած մասերը՝ Պրուսիային և Ավստրիային:
Եկատերինա II-ը մի շարք վիպագրական, դրամատիկական, հրապարակախոսական, գիտահանրամատչելի ստեղծագործությունների հեղինակ է:
Դեռևս 1760–70-ական թթ-ին հայ գործիչները (Հակոբ Ե Շամախեցի, Սիմեոն Ա Երևանցի) դիմել են Եկատերինա II-ին («Հյուսիսի Շամիրամին»)՝ ակնկալելով նրա օգնությունը` ազատագրելու Հայաստանը թուրք-պարսկական լծից: 1768 թ-ի հրովարտակով Եկատերինա II-ը պատրաստակամություն է հայտնել «հանուն քրիստոնեության» օգնել ու հովանավորել «ազնիվ հայ ժողովրդին»: 1769 թ-ին աստրախանցի մեծահարուստ Մովսես Սարաֆյանը Եկատերինա II-ին է ներկայացրել Հայաստանի ազատագրման և Ռուսաստանի հովանու ներքո հայկական պետականությունը վերականգնելու իր ծրագիրը: Կայսրուհին արտոնել է Ղրիմից հայերի գաղթը և Նոր Նախիջևանի հայկական գաղութի հիմնադրումը (1870 թ.), իսկ Մոլդովայից ու Բեսարաբիայից գաղթած հայերին` Գրիգորիուպոլիս քաղաքի հիմնումը (1872 թ.): Հովհաննես Լազարյանի՝ Հայաստանի ազատագրության ծրագիրը 1870 թ-ի հունվարի 10-ին Ալեքսանդր Սուվորովը ներկայացրել է Եկատերինա II-ին և մեկնել Աստրախան՝ այսրկովկասյան արշավանքը նախապատրաստելու: Միևնույն ժամանակ կազմվել և ցարական կառավարությանն է ներկայացվել Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական պետություն ստեղծելու ևս 2 ծրագիր: 
Ռուսաստանի զորքերը` կոմս, գեներալ Վալերիան Զուբովի հրամանատարությամբ, 1796 թ-ին շարժվել են Այսրկովկաս և գրավել Դերբենտը, Բաքուն, Շամախին ու Գանձակը: Սակայն նույն տարվա նոյեմբերին մահացել է Եկատերինա II-ը, գահ բարձրացած նրա որդի Պավել I-ի հրամանով դադարեցվել է արշավանքը, և ռուսական զորքերը 1797 թ-ին հեռացել են Այսրկովկասից:

Առաջադրանք 8-րդ դասարան, Համաշխարհային պատմություն

22.jpgԱռաջադրանք 8-րդ դասարան,

Համաշխարհային պատմություն

Լուսավորյալ արքաների դարաշրջան

1.Ովքեր էին լուսավորյալ միապետները, ինչու էին այդպես

տնտեսության արդյունաբերական զարգացման պատճառով, որը պահանջում էր կայուն կարգ, ուշ միջնադարյան եվրոպայում ուժեղանում էր թագավորական իշխանության շուրջ հասարակության։Այս հրամայականով համարյա ամենուրեք դասային միապետությանը փոխարինելու եկավ բացարձակ միապետությունը՝ միահեծանությունը։ Արքայի ձեոքին էին կենտրոնացած թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր, թե դատական իշխանությունները։ Իսկ օրենքը արքայի կամքն էր՝ պարտադիր բոլորի համար։ XVII-XVIII դարերիլուսավորականները՝ հատկապես Հոլտերը հույս էին տածում, թե բացարձակ միապետները, ունենալով համակողմանի կրթություն և կամք, կարող են իրենց ազգերին տանել դեպի բարգավաճում։ Հիրավի, շուտով երևացին լուսավորյալ միապետները, որոնց գործունեությունն ակնառու հետք է թողել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի պատմության մեջ։

2.Մանրամասն ներկայացրու լուսավորյալ արքաների կատարած գործերը, հիմնավորիր դրանց նշանակությունը /Ֆրիդրիխ 2-րդ, Եկատերինա 2-րդ,Յոզեֆ 2-րդ,…/:

Լուսավորյալ արքաների ժամանակ ստեղծվել են՝  ռազմական, ծովային, արտաքին գործեր, առևտրական, լեռնարդյունաբերական և այլն։ Ստեղծվեց գլխավոր դատախազի պաշտոնը, որը վերահսկողություն էր իրագործում պետական հաստատությունների նկատմամբ։ Նրանց դերը այն ժամանակ բարձր է եղել։ Արքայի ձեոքին էին կենտրոնացած թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր, թե դատական իշխանությունները։ Իսկ օրենքը արքայի կամքն էր՝ պարտադիր բոլորի համար։ XVII-XVIIIի դարերի լուսավորականները  հայս էին տածում, թե բացարձակ միապետները, ունենալով համակողմանի կրթություն և կամք, կարող են իրենց ազգերին տանել դեպի բարգավաճում։ Հիրավի, շուտով երևացին լուսավորյալ միապետները, որոնց գործունեությունն ակնառու հետք է թողել Ֆրանսիայի, Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի պատմության մեջ։

3.Համեմատիր լուսավորական շարժման գործիչների և լուսավորյալ արքաների նպատակները:

Նրանք ունեին տարբերություն, քանի որ տարբերվում էր նրանց մտքերը, օրինակ՝ Մոնտեսքյոյի ժամանակակիցն էր Ֆ. Վոլտերը՝ նա հավատում էր մարդկային բանականությանը և ատում կրոնական հավատը։ Ըստ նրա՝հասարակության մեջ ամեն ինչ պետք է լինի բանականության պահանջներին համապատասխան։ Միայն այդ դեպքում հասարակությունը կարող է առաջնոռդվել արդարության, ազատության և օրենքի առաջ բոլորի առաջ սկզբունքներով։ Նա դեմ էր հեղափոխություններին։ Կարծում էր որ նպատակին կարելի է հասնել լուսավորյալ միապետի ջանքերովՙ, ով տոգորված է առաջադիմական գաղափարներով և մտահոգված է ժողովրդի բարօրությամբ։ Իսկ լուսավորական շարժման գործիչները ընդհակառակը, նրանք հավատում էին կրոնին։ Նրանց նպատակը այն էր, որ տարածեն կրոնը բոլորի մեջ, որ բոլորը հետևեն կրոններին, կարծում եմ, որ դա սխալ է։

 

  • Չարգելել երեխաներին խաղալ, պետք է խաղան՝ որքան ուզում են, քանզի խաղի մեջ նրանց բացարձակ ազատություն տալով` կարող եք շատ բան իմանալ վերջիններիս հակումների և ցանկությունների մասին:
  • Դաստիարակները պետք է համբերությամբ լսեն երեխաներին, ինչպես նաև նրանց միջև խոսակցությունները, ապա վերլուծեն և քննարկեն դրանք։
  • Պետք է արմատախիլ անել սուտն ու խաբեությունը՝ ինչպես՝ երեխաների, այնպես էլ՝ նրանց շրջապատողների մոտ:
  • Հեռու պահել երեխաներին վատ և արատավոր երևույթներից։
  • Անընդհատ նկատողություն չանել մռայլ տեսքով և ձայնով, այլ ընդհակառակը, գովել բոլորի ներկայությամբ, եթե նրանք արժանացել են այդ գովեստին:
  • Թույլ մի տվեք, որ բղավոցներով և լացով երեխաները հասնեն իրենց ուզածին:
  • Չպարտադրել սովորել և չսովորելու համար չպատժել: Լավ սովորելու դեպքում՝ գովել:
  • Պետք է խրախուսել երեխաների հետաքրքրասիրությունը, երեխաների տված հարցերը լսել համբերությամբ և անպայման ճիշտ պատասխաններ տալ:
  • Ձեր երեխաների մեջ ուսման և գիտելիք նկատմամբ սեր սերմանեք Ձեր իսկ օրինակով:
  • Լեզուներ սովորեցնելու ավելի արդյունավետ տարբերակ չկա, քան նրանց հետ այդ լեզուներով խոսելը:
  • Արգելվում է երեխաներին ստիպել ինչ-որ բան անգիր անել: Դա հիշողությունը չի լավացնում:
  • Վախ ներշնչելով` չեն սովորեցնում, քանզի դողացող ձեռքով գրել չի լինի:
  • Երեխաներին խաղից կտրելու լավ եղանակ կա. ստիպել նրան օրական մի քանի ժամ նույն խաղալիքով խաղալ:

Աղբյուրներ՝ Համաշխարհային պատմություն 8-րդ դասարան

 

Առաջադրանք 8-րդ դասարան, Հայոց պատմություն , 15.10.18թ.

Առաջադրանք 8-րդ դասարան, Հայոց պատմություն

15.10.18

29-d580d5a1d5b5d5afd5a1d5afd5a1d5b6-d5b4d5a1d680d5a6d5a8-21-03-1828-10-04-1840d5a9d5a9-21.Հայկական մարզի կազմակերպումը

Հայկական մարզի ստեղծումը և կառավարումը

Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից (փետրվարի 10, 1828) հետո՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու ժամանակ հայ ազնվականները Խաչատուր Լազարյանը Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ են ներկայացնում, ըստ որի Ռուսաստանի հովանու ներքո Արևելյան Հայաստանում ստեղծվելու էր ինքնավարություն՝ սեփական օրենքներով, զինանշանով և դրոշով, ինչպես նաև՝ սահմանապահ զորքով։ Հայ եկեղեցին պահպանելու էր իր իրավունքները։

Լազարյանի նախագծի փոխարեն Նիկոլայ I Ռոմանով կայսեր 1828 թվականի մարտի 21-ի հրամանագրով, ստեղծվում է Հայկական մարզը: Դրա մեջ մտել են Արևելյան Հայաստանի այն տարածքները, որոնք Թուրքմենչայի պայմանագրով անցել էին Ռուսական կայսրությանը՝ Երևանի և Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի գավառը։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Գյանջայի (Գանձակ) և Ղարաբաղի խանությունները (Արցախ), Շորագյալի (Շիրակ) Բորչալուի (Լոռի) ու Ախալքալաքի (Ջավախք) գավառները դուրս են մնում Հայկական մարզի տարածքից։ Արևելյան Հայաստանի մյուս տարածքները՝ Վասպուրականի արևելքը և Պարսկահայքը մնացին շահական Պարսկաստանի կազմում։

Տարածքը և բնակչություն

Հայկական մարզի տարածքը կազմել է շուրջ 21 000 կմ2։ Հայկական մարզը նախապես բաժանվել է Երևանի, Նախիջևանի գավառների և Օրդուբադի օկրուգի։ Հայկական մարզի տարածքի մեջ չեն մտել այնպիսի հայկական տարածքներ, ինչպիսիք էին Սյունիքը (Զանգեզուր), Արցախը (Ղարաբաղ), Գարդմանքը (Գանձակ), Շիրակը (Շորագյալ), Լոռին (Բորչալու), Տավուշը (Շամշադին) և Ջավախքը (Ախալքալաք)։ 1833 թվականի վարչական բաժանմամբ Երևանի գավառից անջատվել են Սուրմալուի և Սարդարապատի գավառները, իսկ Նախիջևանի և Օրդուբադի գավառները պահպանվել են։ Հայկական մարզի բնակչությունը 1830թվականին կազմել է շուրջ 160.000 մարդ: Երևանը սկսում է զարգանալ որպես ռուսական մարզկենտրոն

Հայկական մարզի վերացումը

Հայկական մարզի ստեղծումը, այնուամենայնիվ, ժամանակավոր միջոցառում էր՝ ամբողջ Հարավային Կովկասում վարչական լայն վերափոխումների անցկացման նախօրեին։ 1840 թվականի ապրիլի 10-ի Նիկոլայ առաջին կայսեր հրամանագրով, Հարավային Կովկասի վարչական նոր բաժանմամբ, ստեղծվեցին Վրացա-Իմերեթական նահանգը՝ Թիֆլիս կենտրոնով և Կասպիական մարզը՝ Շամախի կենտրոնով։ Բաժանումն անցկացնելիս հաշվի չէին առնվել անդրկովկասյան ժողովուրդների կրոնական և ազգային պատկանելությունները, և դա հանգեցրել էր տեղաբնիկ ժողովուրդներ դժգոհությանը

2.Փորձիր վերլուծել 1836թ. եկեղեցական կանոնադրությունը, ուսումնասիրել նաև «ՊՈԼՈԺԵՆԻԵ» (“Положение”) («Բարձրագոյն կարգադրութիւն յաղագս կառավարութեան գործոց լուսաւորչական Հայոց եկեղեցւոյի Ռուսաստան»), կանոնադրությունը, որով պետք է առաջնորդվեր Հայ եկեղեցին Արևելյան Հայաստանը ռուսական տիրապետության տակ անցնելուց (1828) հետո: Ներսես Աշտարակեցու,  Մատթեոս Ա Կոստանդնապոլսեցու  վերաբերմունքը կանոնադրությանը:

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո բնական է, որ ցարական կառավարությունը պետք է անդրադառնար հայկական եկեղեցու գործունեությանը և այն ծառայեցներ պետության շահերին: Հայկական մարզում փոփոխություններ կատարելուն զուգահեռ նա ձեռնամուխ եղավ վերակառուցելու նաև հայ եկեղեցու կառավարչությունը: Մանավանդ հայտնի էր, որ վաղ միջնադարից սկսած՝ եկեղեցին ակտիվորեն մասնակցում էր երկրի ներքին և արտաքին գործերին: Հատկապես սեփական պետության բացակայության պայմաններում մեծ էր հոգևորականության ազդեցությունը երկրի կյանքում: Պարսկական շահը և թուրքական սուլթանը հայ ժողովրդին վերաբերող խնդիրները մեծ մասամբ իրականացնում էին հոգևոր իշխանությունների միջոցով:

3.Ամփոփիր Ռուսական կայսրության արևելյան Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականությունը XIX դարի I կեսին/15-20 նախադասությամբ/:

Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում եղել է մոտ մեկ դար։ Այն Ռուսական կայսրությանն է միացել երկու փուլով՝ 1804-1813 և 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմների ընթացքում։ Առաջին աշխարհամարտի ընթացքում՝ 1918 թվականին, Արևելյան Հայաստանում վերականգնվել է հայկական պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը: Մինչ այդ՝ Հայաստանի երրորդ (1555) և չորրորդ (1639) բաժանումների ընթացքում ամրագրվել էր Հայաստանում թուրք-պարսկական տիրապետության հաստատումը։ Արևմտյան Հայաստանը անցել էր Օսմանյան կայսրությանը, որտեղ ձևավորվել էին փաշայություններ, իսկ Արևելյան Հայաստանը՝ Պարսկաստանին: Արևելյան Հայաստանը և Անդրկովկասը սկզբնական շրջանում (1502-1724) բաժանված էին 4 կուսակալությունների՝ Երևանի, Ղարաբաղի, Շամախիի ու Թավրիզի: 1747 թվականից սկսած՝ կապված Իրանում գահակալական կռիվների հետ, կուսակալությունները բաժանվում են 20-ից ավելի խանությունների:

 

Աղբյուրներ՝ Հայոց պատմություն 8դասարան,էջ

 

Քիմիա

1/Բնութագրել ձեր ընտրած տարրը ըստ հետևյալ սխեմայի  

1քիմիական  տարրի  նշանը N

2կարգաթիվը 7միջուկի  լիցքը +7

3հարաբերական  ատոմային  զանգվածը Ar(N)=14

4)մեկ  ատոմի  զանգվածը (գ)

5Դիրքը պարբերականհամակարգումո՞ր  պարբերության 2,խումբը 15,ենթախումբը –

6)  Ատոմի  բաղադրությունը՝  (7p,7n)7e                                                                       

 7)էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը 2,5

8)ինչպիսի՞ տարր էմետաղ  էթե՞ ոչմետաղ ոչմետաղ է

 

Ծերունին և ծովը

ernest

Ծերունին և ծովը — ամերիկյան պատմվածք

Կարդալ Գրապահարանում:

7-րդ դասարան

Գլուխ Ա

Բացատրել բառերը.

ձեռնունայն — Դատարկաձեռն, ձեռքը դատարկ, դատարկ ձեռքով

հարպուն — Նետողական զենք՝ խոշոր ծովային կենդանիներ որսալու համար, որսատեգ

կայմ — Նավի վրա բարձր սյուն՝ առագաստների համար, ինչպես նաև սյունակերպ կառուցվածք՝ զանազան նպատակների համար

աննկուն — Ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն

մառլին —

սարդին  — Սարդինաձկան պահածո

նավացռուկ — Նավի առջևի մասը

սիրազեղ — Սեր արտահայտող

մամլած —

ոսկեթույր — Ոսկեգույն՝ ոսկե գույն ունեցող

ծանծաղուտ — Գետի ծանծաղ տեղ, որով սովորաբար անցում են կատարում

խեժ — Ծառերից արտազատվող մածուցիկ նյութ, որ օգտագործվում է զանազան նպատակներով

խծուծ — Գզելու ժամանակ վուշի՝ կանեփի ևն թելերի թափթփված մանրուք՝ մնացուկ

բոկոտն — բոբիկ ոտքերով

Գտիր հատվածներ (արտահայտություններ, նախադասություններ), որոնք կօգնեն քեզ բնութագրել`

1. ծերունուն

Ծերունին նիհար էր ու հյուծված, ծոծրակն ակոսված էր խոր կնճիռներով, իսկ այտերը ծածկված էին մաշկային անվնաս քաղցկեղի թուխ բծերով, որ առաջ են բերում արևադարձային ծովի հարթության մեջ արտացոլված արևի ճառագայթները։ Այդ բծերը այտերի վրայով իջնում֊հասնում էին վզին, ձեռքերի վրա երևում էին խոր սպիներ, որ պարանն էր առաջացրել խոշոր ձուկ հանելու ժամանակ։ Բայց նոր սպիներ չկային, եղածները հին էին՝ վաղուց անջուր անապատի ճաքերի նման։ Հին էր նրա ամեն ինչը, բացի աչքերից, իսկ աչքերի գույնը նման էր ծովին, աննկուն մարդու ուրախ աչքեր էին դրանք։

2. տղային

Տղան ամեն ինչով օգնում էր ծերունուն, և չէր ծիծաղում նրա վրա, ինչպես բոլորը: Ինձ շատ է դուր գալսի տղայի կերպարը: Ինձ համար նա լիովին դրական կերպար է:

Ինչպես ես հասկանում այս արտահայտությունները.

Բայց գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ էլ մարդկային արժանապատվության կորուստ։

Ես կարծում եմ, որ նա նկատի ուներ, որ մի փոքր հեզությունը մարդկանց չի խանգարի: Այսինքն եթե մարդը լինի հեզ, իրենից օչինչ չի պակասի, և հաստատ ամեն ինչ ավելի լավ կլինի:

Սկզբում պարտք ես խնդրում, հետո էլ ողորմություն ես խնդրում…

Դե սկզբում մարդիկ միշտ ուղակի պարտք են խնդրում, և հետո երբ հասկանում են մարդը ամեն ինչ տալիս է, և չի մերժում, առիթավորվում են:

Իսկ դու համաձա՞յն ես  այս մտքերի հետ. ինչու՞:

Ես այս երկու մտքեերի հետ էլ հմաձայն եմ, օրինակ առաջինի հետ համաձայն եմ, քանի որ իսկապես հեզությունը իր հետ հաստատ դժբախտություն չի բերի, իսկ երկրորդի հետ համաձայն եմ քանի որ երբ իր չափը չիմացող մարդուն մի բան տալսի ես,նա առիթավորվում է, և այդպես ամբողջ կյանքում մնում եք նրան գերի:

Գլուխ Բ (մինչև՝- Ժամանակն է,-ասաց նա…)

Բառային բացատրական աշխատանք. 

Ծանծաղուտ-գետի ծանծաղ տեղ, որով սովորաբար անցում են կատարում

Ճողփյուն-ձկան վայրկենապես երևալը՝ դուրս ցատկելը ջրի միջից և սուզվելը

Կարծր-այնպիսին, որը դժվարությամբ է սեղմվում՝ ծռվում՝ կտրվում, ամուր, պինդ

Ախոյան-թշնամի, հակառակորդ

Խայծ-հրապուրակեր, գրավչանյութ

Դրասանգ-թարմ ոստերից ու ծաղիկներից պատրաստված հյուսակ, որով զարդարում են դռները՝ պատուհանները՝ պատշգամբները

Ընդհուպ-մի բանի չափազանց մոտ, սեղմ, սերտ, կիպ

Անճարակություն-անճարություն, անօգնականություն

Ճգնել-ուժերի լարումով աշխատել, ճիգ՝ ջանք թափել

Վետվետում-թեթևակիորեն ծփալ՝ ալիքավորվել, թեթև՝ աննկատելի ալիքներով ծփալ:

Բաղեղ-շաղապատուկ՝ բույս

Խարազան-մտրակ, ճիպոտ

Ներբան-կոշկատակ

Ոստնել-ցատկել

Ոստոստել-շարունակ՝ հաճախակի ոոստյուններ գործել, անընդհատ ոստնել, ցատկտել, թռչկոտել

Խոյանալ-խոյի նման վրա վազել՝ հարձակվեր, արշավել, սլանալ

Պիրկ-ձիգ, ուժգնորեն ձգված՝ լարված, պիրկ լար՝ պարան՝ կապ: Ձիգ, պինդ, ամուր, սեղմ, սերտ

Վերընթերցիր այն հատվածը, որտեղ պատկերված է

1. ծերունու վերաբերմունքը ծովի հանդեպ

Ծերունին խավարում զգում էր, որ մոտենում է առավոտը, թիավարելիս լսում էր մի դողդոջ ձայն, թռչող ձկներն էին ջրից դուրս գալիս ու իրենց կարծր թևերով օդը սուլոցով ճեղքելով՝ հեռանում էին։ Նա քնքուշ սեր էր տածում թռչող ձկների նկատմամբ, դրանք նրա լավագույն բարեկամներն էին այդտեղ՝ օվկիանոսում։

2. մյուս ձկնորսների վերաբերմունքը ծովի հանդեպ: Այդ հատվածի օգնությամբ փորձիր գտնել ծերունի-հասարակություն տարբերությունը (աշխարհայացք. ապրելակերպ):

Ծովախորշից դուրս գալուց հետո նավակները ցրվեցին տարբեր կողմեր, և ամեն մի ձկնորս դիմում էր այնտեղ, որտեղ ձուկ գտնելու հույս ուներ։

Այլ ձկնորսները ուղակի գնում էին այնտեղ, որտեղ շատ ձուկ կարող է լինել, և նույնիսկ ուշադրություն չէին դարձնում գեղեցկությանը: Իսկ ծերունին ամեն տեղ տեսնում էր գեղեցկությունը: Իր բնավորությունը ունեցող մարդկանց շատ հեշտ է լինում հասկանլ, քանի որ նրանք ամեն տեղ տեսնում են լավը:

Մեկնաբանիր այս միտքը՝ համաձայնելով կամ մերժելով այն:

Լավ է իհարկե, երբ մարդու բախտը բանում է։ Բայց ես գերադասում եմ կարգին բռնել իմ գործը։

Ես կարծում եմ որ ուղակի պետք չի սպասել բախտին, պետք է գործել: Երբ մենք ինքներս գործում են, բախտը ինքնուրույն գալիս է և թակում մեր դուռը: Կարծում եմ բախտը տրվում է միայն այն մարդկանց, ովքեր չեն սպասում բախտին, այլ աշխատում են:

Գլուխ Բ (մինչև՝վերջ)

Բառային աշխատանք —

պրկել-ձգել

անխոնջություն-տքնաջանություն

զառամած-ծեչացած

կռթնել-հենվել

աչքակապություն-խաբեություն

անողորկ-ոչ հարթ

երախ-կենդանու բերան

տնտղել-զննել

լերդանալ-թանձրանալ

կզակ-ծնոտ

հանդիպակաց-դիմացի կողմի

ընդարմանալ-թմրել

կարկամել-ծռել

շեղբ-սայր

անհողդողդ-անասան

տոկալ-դիմանալ

Ներկայացրու ծերունու վերաբերմունքը ձկան նկատմամբ՝ մեջբերելով դրվագներ կարդացածդ հատվածից:

Ծերունին, խղճահարությունից դրդված, մի հարված հասցնելով գլխին, սպանեց ու դեռևս թրթռացող վիճակում ոտքով շպրտեց նրան նավախելի ստվերի տակ։

Չեմ կարծում, որ ծերունին շատ խղճով մարդ է: Իհարկե դա նրա աշխատանքն է, բայց հիմա, օրինակ ես երբեք չէի կարողանա այդպիսի աշխատանք կատարել:

Համեմատիր այդ վերաբերմունքը Ջեկ Լոնդոնի «Ոսկե կիրճը» պատմվածքի հերոսի՝ ոսկու հանքի հանդեպ վերաբերմունքի հետ: Նշիր նմանություններ:

Բացատրիր՝ ինչ էր ծերունին պահանջում ինքն իրենից, ծերունու՝ իր նկատմամբ խստապահանջ վերաբերմունքի պատճառը ո՞րն էր: Կարո՞ղ ես քո սեփական փորձով համոզել մեզ այդ մեթոդի արդյունավետ լինելը:

Կարծում եմ ծերունին իրենից պահանջում էր երբեք չմնալ ուրիշի հաշվին, այսինքն ինքը միայն իր քրտինքով վաստակած հացը կարող էր ուտել, և կարծում եմ դա շատ ճիշտ է, քանի որ եթե մարդը հասկանում է այս ամենը, ուրեմն նա շատ իմաստուն է, և նոլորը հարգում են այդպիսի մարդկանց:)

Գլուխ Գ (մինչև՝- Ոչ,— ասաց նա,— չի կարող պատահել, որ այսքան խոշոր լինի։)

Բացատրել բառերը. 

վեհանձնություն — մեծահոգություն

շորթել — խլել, կորզել, հափշտակել

երաշխիք — հավաստիք, գրավ, գրավական

անվրեպ — անսխալ, անթերի, անթյուր

նիրհել — ննջալ, քնել, մրափել, դանթել

կիրճ — լեռնամեջ, լեռանցամեջ, ձոր, ձորակ, ծործոր, խորաձոր

կարկամել — կծկել, պրկել, կորացնել, ծռել, ծռմռկել, ծռմռել, ոլորել, գալարել

կզակ — դունչ

պատվար — ամբարտակ, պատվարաթումբ, հողաբլուր

շառաչ — շառաչյուն

անողոքաբար — դաժան, անարդար

տնտղել — քննել, դիտել, նայել, որոնել, փնտրել, պրպտել

Քննարկենք (գրավոր կարծիքները նախօրոք պատրաստել).

Ինչքա՜ն լավ է, որ մենք ստիպված չենք սպանել աստղերին։ … Բայց ինչքան լավ է, որ ստիպված չենք սպանել արևին, լուսնին ու աստղերին։ Բավական է, որ ուտելիք ենք շորթում ծովից ու սպանում ենք մեր եղբայրներին։ — Օվկիանոսից շորթում ենք ուտելիք, իսկ լուսատուներից ի՞նչ կշորթենք: Ի՞նչ կլինի եթե ստիպված լինենք սպանել աստղերին:

Ես այս մտքի հետ համաձայն եմ քանի որ մարդիկ անխնա սպանում են կենդանիներին: Ես վստահ եմ, որ եթե աստղերի հնարավոր լիներ սպանել, ապա հիմա երկնքում աստղ չէր լինի, քանի որ հաստատ կգտնվեին մարդիկ, ում չէր բավարարի իրենց ունեցածը, և արդեն կանցնեին աստղերին սպանելուն: Ես շատ ուրախ եմ որ աստղերը, արևը և լուսինը անմահ են:

Աշխարհում ոչ ոք արժանի չէ նրանով սնվելու, հապա մի նայեցե՛ք՝ ինչպես է իրեն պահում և ինչպիսի վեհանձնությամբ։ — Բացատրիր վեհանձն բառի իմաստը. ինչու՞ չի կարելի նսեմացնել այն:

Վեհանձն մարդիկ լինում են հոգեկան բարձր հատկանիշներով օժտված, ներողամիտ ու բարյացակամ:

Գլուխ Գ (մինչև վերջ)

Բացատրել բառերը. 

կռնակ-թիկունք, մեջք

գալարվել-ոլորվել

մթագնել-մթնել, խավարել

հորձանք-հոսանք, թափոր

դավ-դավադրություն

ստեպ-հաճախակի, հաճախ

անդադրում-անդադար

զսպան-զսպակ

ածելի-շատ սուր բերանով դանակ, որով սափրում են երեսի և գլխի մազերը

ավար-թալան, կողոպուտ

համակվել-պատվել, լցվել

կափկափել-բաբախել, կրճատեցնել

մոլեգին-հելահեղ, սաստիկ, ուժգին

ընկղմվել-սուզվել, մխրճվել

շեշտակիություն-շեշտակի լինել

ջլատվել-թուլանալ, տկարանալ

խորհրդածել-մտածել, խորհել

խելահեղ-խելագար, մոլեգին

սեպ-ներքևի ծայրը սրած և աստիճանաբար լայնացող ու վերևում հաստ փայտյա կամ մետաղյա ձող, որ գործածվում Է զանազան բաներ ճղելու՝ ճեղքելու կամ զանազան գործիքների մասեր միացնելու համար

մխրճվել-խրվել, մտնել, սուզվել

ընկրկել-քաշվել, նահանջել

հրացոլք-հրեղեն ցոլք

հոգնաբեկ-շատ հոգնած

Վերլուծական աշխատանք.

«Դու գլուխս կուտես, ա՛յ ձուկ,— մտածեց ծերունին։— Դա, իհարկե, քո իրավունքն է։ Կյանքումս երբեք չեմ տեսել քեզնից ավելի հսկայական, գեղեցիկ, հանդարտ ու վեհանձն արարած։ Ի՜նչ արած, սպանի՛ր ինձ։ Ինձ համար արդեն մեկ է, թե ով ում կսպանի»։

Ես կարծում եմ այստեղ ծերունուն ուտում էր երջանկությունը, քանի որ այդ մեծ ձուկը նրա համար իսկապես մեծ առաջբերում էր, քանի որ այդքան օր ձուկ չբռնելուց հետո միանգամից այդպես մեծ ձուկ բռնելը կարծեն անհնար էր: Ինձ թվում է ծերունին այդ ձկանը այնքան էր ուրախացել, որ արդեն ձկանը իրենից վեր էր համարում:)

Եվ ի՜նչ թեթևություն ես զգում, երբ պարտված ես,— մտածեց նա։— Չէի էլ իմանում, որ այսպես հեշտ է դա։

Դե կարծում եմ, երբ դու պարտվում ես նրա համար, որ ինչ որ մեկին լավ լինի, դա իսկապես մեծ թեթևություն է: Օրինակ դու կարող ես հաղթել ինչ որ մրցույթում, բայց քո հաղթանակը նվիրել մի մարդու, ով իսկապես դրա կարիքը ունի, ու ես կարծում եմ, եթե օրինակ գումար էիք շահել, ձեզ պահել, իմանալով որ մարդ կա իրեն այդ գումարը ավելի է հարկավոր, այդ գումարով գնված սնունդը կուլ չի գնա:

 

october 1-5

Lesson 1

Talk to the animals/retell the text/page 16

Hometask: Think of a person you have known for a long time,write about when you met and what you did together. Write about 120-150 words.

My friend

She’s my friend. By saying friend I mean my best friend who I  know for 13 years, Yeah since when I was born. Because our moms were childhood friends we were friends since I was born. She’s a year older than me. We were not that close before. But we are really close now since she came to Armenia. With saying not close I don’t mean we were not talking at all we were hanging out but not as much as we do now. Now we meet every single day at school. So I think that’s the reason that we are this close now. I really wish we are going to remain close friends forever. And I hope that everyone has a friend that helps them get through every ruff thing. A friend who is with them at both happy and sad moments.

Lesson 2

Gelert-the faithful dog/page 18/read and translate

Hometask:2/c,e,f,page 19

Ex. e

I heard a strange noise while I was walking.

Something hit me on the head as I looked up.

Everything went black as soon as the thing hit me.

I was lying in a hospital bed when I woke up.

A nurse came up to talk to me as soon as I rang the bell.

I fell in love with her while the nurse was talking to me.

Ex. c

When my parents came home we where watching a DVD.

Jordan phoned while my sister was doing some homework.

While I was playing a ball hit me in the eye.

Kimberley was surfing the web when she found a great new site.

While we were walking on the beach, it started to rain.

 

Ex.  f

Alan: Hey Dylan. I hear you played your first concert last night. How was it?

Dylan: It was ok. The audience liked it, I think. But we had some problems!

Alan: Really? What happened?

Dylan: Well, as I was singing the fourth song, all the lights suddenly went out!

Alan: Oh no! What did you do?

Dylan: Oh, that was nothing. As soon as the lights came back I realized my microphone wasn’t working! So while the guys where fixing the microphone,the band played on, and when it was fixed I started singing again. No problem!

Alan: No problem? Well, I hope all your concerts aren’t like that.

Dylan: Yeah–me too!

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐ ՆԱԽԱԳԻԾ

Հոկտեմբերի 5 — Ուսուցիչների օր

8-րդ դասարան

Կարդալ մանկավարժ Շալվա Ամոնաշվիլու ,,Ինչ է կրթությունը,, հոդվածը:

Առանձին-առանձին մեկնաբանիր բոլոր մտքերը (ինչպես ես հասկանում արտահայտած միտքը, համաձայն ես, թե՝ ոչ — ինչու):

Գրել փոքրիկ շարադրություն (8-10 նախադասությամբ), թե ում եք համարում ձեր ուսուցիչը և ինչու. պատմեք նրա մասին, ձեր և նրա հարաբերությունների մասին, ինչ եք նրանից սովորել (կամ՝ սովորում), ինչով է նա առանձնահատուկ…

Մարդու կյանքում ուսուցիչները ամենամեծ դերերից մեկը ունեն։ Իմ ուսուցիչները առաջին հերթին իմ մայրն ու հայրն են։Որոնք իմ ուսուցիչներից ամենահարազատներն են։ Ես դեռևս չեմ կարողացել  դպրոցում հարազատ գտնել, որովհետև ես շատ շուտ չեմ կարողանում մտերմանալ մարդկանց հետ։ Բայց գրեթե բոլոր դասատուներին և բոլոր աշակերտներին շատ-շատ սիրում եմ։ Իմ երկրորդ ուսուցիչը կյանքն է, ես կյանքից ամենամեծ և կարևոր բաներն եմ սովորել և սովորում։ Իմ մյուս գրեթե ուսուցիչը իմ ամենամտերիմ ընկերուհին է, ում մանկուց գիտեմ։ Ես իր հետ ամեն ինչի մասին կիսվում եմ և իրենից շատ խորհուրդներ եմ հարցնում։ Ես շատ մարդիկ եմ ունեցել իմ կյանքում, ովքեր իմ ուսուցիչներն են եղել, բայց ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ իրենք ավելի շատ իմ վատն են ուզել։

Հիմա կարդա այս առակը և կատարիր առաջադրանքները:

Իմ կարծիքով այս առակը շատ լավ և պարզ է բացատրում որ եթե դասատուն բացատրելու փոխարեն առանց բացատրելու և առանց  հարցնելու աշակերտին բարձր նշանակի հետո աշխարհում ոչմեկ գիտություն չի ունենա և աշխարհը խավարի մեջ կըհայտնվի։

  • Բացատրիր ,, հոգում կրակ ունենալ,, արտահայտությունը

Այսինքն ունենալ դժվարություններ, որը հաղթահարելուց հետո կհանգստանաս։

  • ,,Աշխարհը  խավարի մեջ կընկղմվի,, — այսինքն՝ ինչ կլինի …

Այսինքն աշխարհում ամեն ինչ վատ կլինի։

  • Տեքստում գտիր վարժապետ, օջախ, անախորժ, բորբոքվել, վաղօրոք, խարդախ, շիջանել, սուզվել բառերի հոմանիշները

Վարժապետ- Ուսուցիչը,օջախ- խարույկ,անախորժալի-  տհաճ , խարդախ- կեղծ,բորբոքվել-թեժանալ,շիջանել-հանգցնել,սուզվի-ընկղմվի

  • ինչ է հոգևոր ուղին և ինչպես ես այն անցնում դու (ստեղծագործական աշխատանք):

Դպրոցական ուսուցչի խոստովանությունը — Ջոն Թեյլոր Գատո (մանկավարժ, ԱՄՆ):

  • մեկնաբանիր Ջոն Գատոյի խոստովանությունը (նախաբան) սովորողի տեսանկյունից:

ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

  • Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր։
  • Պապը պատի տակ, տատը պատի տակ։
  • Իմ կարծիքը քո կարծիքին համակարծիք կարծելով ես կարծում եմ իմ կարծիքը քո կարծիքին համակարծիք կարծիք չի:
  • Ծիրանի ծառից ծիտիկը ծրտեց ծիրան ծախող Ծովինար ծյոծայի ծիծիկի ծերին։
  •  կերավ ծտի ճտի կուտը։
  • ցանկապատը ցնցվեց Ցոլակի ցատկից։
  • Ուլը մի բուռ ուռ ոլորեց՝
    Ուռ առ ոլոր, ուռ առ ոլոր։
  • Քեռի, էն անուշ ալրեն ելի ա՛ռ,
    Էն անուշ ալրե՛ն, ելի՛, ա՛ռ, քեռի՛։
  • Ճայը ճկեց ճիտը, կծեց ճտի ճիտը։

ֆրանկոֆոնիա

C5C49DA9-931D-443A-8EF5-ADA25876A43CՆոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների 34-րդ համաժողովում ներկայացվեց Երևանում 2018թ. կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։Հայաստանի առաջարկությամբ որոշվեց Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթաժողովն անցկացնել 2018թ․ հոկտեմբերի 11-12-ին, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների նիստերը հետևյալ օրացույցով՝ հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը, հոկտեմբերի 8-9-ին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը։

3320A9B1-EF0B-4D7A-ABE0-84C8DAC7EF70

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ / Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970թ-ին։

Կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 4 ասոցացված և 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն: Այս երկրներից 32-ում ֆրանսերենն ունի պաշտոնական լեզվի կամ երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ։ ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 900 մլն., որից 274 մլն. ֆրանկոֆոն են։ ՖՄԿ-ում ներգրավված երկրները սփռված են աշխարհի հինգ մայրցամաքներում։

C340789B-1F96-47B4-A246-E26A82B0E4D8

http://hetq.am/arm/news/83862/summit-of-la-francophonieto-be-held-in-yerevan-on-october-11-12-2018.html

https://www.mfa.am/hy/international-organisations/8