Հատիս լեռ 23.1.19

B299A083-7A2F-42F4-8082-4916C8AC6544.jpegԱյսօր մենք ընկեր Հասմիկի հետ գնացինք Հատիս լեռ՝ «Ձմեռային խաղեր – 2019թ․ստուգատեսը» իրականացնելու։ Երբ հասանք, բոլորս սահնակներով վազեցինք դեպի լեռ։ Ամեն տեղ պատված էր ձյունով։ Մի քիչ դժվար էր բարձրանալը, քանի որ քայլելուց ոտքս խրվում էր ձյան մեջ։ Ես ու Ստելլան մի քիչ քայլելուց հետո գտանք մի լավ սահելու տեղ և սկսեցինք սահել։ Սահելուց հետո լիքը թացացանք, քանի որ խրվում էինք ձյան մեջ։ Այդ ընթացքում ընկեր Հասմիկը նկարում էր բոլորին։ Դժբախտաբար մեր ժամանակը վերջանում է,ր և մենք պետք է դպրոց գնայինք։ Մի քիչ դժվար էր սարից իջնելը, բայց դե․․․ Շատ լավ օր անցկացրեցինք ընկերների հետ։

Leave a Comment