Ձմեռային ընթերցումներ

«Ամանորյա հեքիաթ» 

Բոլորս էլ երևի մտածել ենք երազանքների մասին չէ՞… Հա… ես մտածել եմ… Բայց ի՞նչ եք մտածում, որո՞նք են իրականանում։ Մեզնից է կախված… Ոչ թէ երազներին, այլ նպատակներին կարող ենք հասնել։ Չէ… Նույն բանը չեն… Երազանքներ կարող ենք վերածել նպատակների և ձգտենք հասնել դրանց։ Բայց հնարավոր է հիասթափվենք… գիտե՞ք երբ ենք հիասթափվում… Հիասթափվում ենք երբ երազանքը նպատակի վերածելու ընթացքում փորձություններին և դժվարոթյուններին չենք դիմանում։ Գիտեմ… Հիմա երևի շատերտ սպասում էք ինչ-որ ոգեշնչող խոսքերի… սպասում եք ասեմ Հավատացե՞ք… մի՞ հանձնվեք։ Եկեք չմորանանք, որ բոլորս էլ մարդ ենք… Բոլորս մարդ ենք ու եթե չհանձնվենք չենք սովորելու ձգտել… Չենք հասկանալու, որ եթե ամբողջ հոգով նվիրվես, չարչարվես կհասնենս նպատակիտ… Ես էլ չգիտեմ։ Ասում եմ… Այս բոլորը ասում եմ, բայց շատ եմ լսել… Երբ տարիքով մեծ բարեկամներիցս, ծանոթներիցս լսում եմ իրենց կյանքի պատմությունը… Երբ վերլուծում եմ նրանց պատմածը հասկանում եմ… Հասկանում եմ, որ նրանք էլ են ձգտել… Շատ բաներ են արել իրենց երազանքներին հասնելու համար… Բայց, որն է դրա պատճառը… Անհասկանալի է… Ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է, բայց թէ ինչն է սխալ… Չգիտեմ։ Երևի կապրենք կիմանանք։

«Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»

Երբևէ զգացե՞լ եք ինչ-որ մեկի օգնության կարիքը… Ուզե՞լ եք, որ ձեզ օգնեն… Ձեր հոգեվիճակը,տրամադրությունը կախվա՞ծ է եղել դրանից։ Իհարկե, բոլորս էլ եղել ենք այդ անդունդի ծայրին, ձեռքը վեր պահած սպասելով, որ՝ վեր բարձրացնեն։ Բայց գիտե՞ք չէ, շատերը առանց ուրիշների օգնության չեն էլ կարող գոյատևել։ Նրանք չեն էլ փորձում խուսափել անկումից, վստահ լինելով, որ կարող են օգնություն մուրալ շրջապատից… Չգիտեմ, դե իրենց կյանքն էլ այդպես է դասավորվել։ Եկեք մի ուրիշ հարց տամ… Երբևէ օգնե՞լ եք ինչ-որ մեկի… Չէ, կարևոր չի ինչով, դա չեմ հարցնում… Կարևորը օգնե՞լ եք… Անգամ եթե մտածում եք, որ այդքան էլ մեծ բան չի։ Եկեք միասին հիշենք… Մեր մեջ հիշենք, թե ինչո՞վ ենք միմյանց օգտակար եղել, ո՞ր արարքով ենք նրանց երջանկացրել։ Ասածս այն է, որ օգնեք կարիքավորներին։ Կարիքավոր մարդ չի նշանակում հաշմանդամ կամ բոլորից տարբերվող… Կարիքավոր կարող ենք ցանկացած պահի լինել բոլորս, քանի որ ինչ որ զգացմունքների և մարդկանց պակասը մարդուն հոգեպես հաշմանդամ է դարձնում։ Դժվա՞ր է… Ոչ իհարկե… Ավելին ասեմ շատ հեշտ է միմյանց օգնելը։ Չէ, չեմ ասում կյանքը նվիրել… Չգիտեմ, երևի շատ քչերը մեզնից կուզեն մեր կյանքը, որպես՝ օգնություն։ Եկեք օգնենք… Օգնենք և չսպասենք ինչ որ փոխադարձ վերաբերմունքի: Բայց միշտ մեր օգնության դիմաց ստանալու ենք ինչ-որ պայծառ երանգ, վերաբերմունք։ Մեզ օգնելու են, երբ հուսահատված և հիասթափված ենք, երբ անգամ չենք մտածում, որ ինչ-որ մեկը կարող է օգնել, փրկել: Եթե կարող ես՝ օգնի՛ր, որովհետև մի օր դու էլ ես այդ օգնության կարիքը զգալու:

«Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին»

Ո՞վ ես դու… Արդյո՞ք ունես քո սեփական մտածելակերպը… Մտածե՞լ ես ինքդ քեզ կորցնելու մասին։ Իսկ ինչպե՞ս ենք մենք ինքներս մեզ կորցնում։ Այսպիսով եթե դու չունես քո սեփական մտածելակերպը, երբ կատարվող անցուդարձին, աշխարհին նայում ես ոչ թե քո, այլ ուրիշների աչքերով դու ինքդ քեզ կորցնում ես։ Երևի գիտեք, որ բոլորս ունենք մեր բոլորից տարբերվող, աննման աչքերը, յուրահատուկ մտածելակերպը… Այդ բոլորը ունենալով որոշում ենք ուրիշների՞ կարծիքներով առաջնորդվել, միմյանց տեսածի՞ն հավատալ։ Եթե մենք մեր սեփական կարծիքը չունենանք, ուրիշնորի ապրածով ապրենք… Բա էլ ինչո՞վ ենք տարբեր… Հագուստո՞վ, դիմագծերո՞վ։ Եկեք չկորցնենք ինքներս մեզ… Եկեք հնարավորություն տանք մեր աչքերին, եկեք մի անգամ էլ դրանցով նայենք աշխարհին և մեր… Մեր սեփական ուղեղով վերլուծենք տեսածը։ Փորձեք… Երևի չեք փոշմանի…