Ազատություն

Իմ կարծիքով, դու ազատ ես, երբ ինքդ ես քո որոշումները կայացնում։ Ազատ ես, երբ ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից կախված չես, երբ քո ինքնությամբ ես անում այն, ինչ ուզում ես։ Մենք ազատ ենք, երբ ասում և անում ենք այն, ինչ ուզում ենք և ոչ այն, ինչ մյուսներն են մեզ թելադրում և այն, ինչ մեզնից սպասված է։ Ազատությունը… դա իրականում շատ լավ բան է։ Շատ լավ է, երբ դու ունես քո սեփական էությունը։ Բայց ամեն ինչ սահման ունի, ազատությունն էլ բացառություն չէ։ Իսկ երբ դու անցնում ես այդ սահմանը, արդեն ամեն ինչ անարժեք է լինում։ Երբեմն ազատությունը մենք խառնում ենք համառության հետ, հենց դա է այն սահմանը, որի մասին խոսքը։ Այստեղ խոսքը երազանքի, կամ նպատակի հետևից գնալու համառության մասին չէ, այստեղ խոսքը պնդաճակատության մասին է։ Պետք է լինել ազատ… Ազատ ինքդ քո հոգում, ներաշխարհում, քայլերում և սրտում…

Leave a Comment