Չարենց…

Եղիշե Չարենց - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Ինչպե՞ս է մահացել Չարենցը

Խորհրդային իշխանության դեմ պայքար մղելու համար Չարենցը տնային կալանքի մեջ էր։ Հիվանդ լինելու և անտանելի ցավերի պատճաֆռով նա ամեն օր դեղեր էր ընդունում։ Որքան էլ շատերին զարմանալի թվա, ըստ որոշ վկայությունների, այդ դեղ կոչվածը մորֆի էր: Քանի որ Չարենցը կտրված էր նյութական հատկացումներից նա ստիպված էր վաճառել իր գրասեղանը, գրքերը և մի շարք իրեր: Ամենա դժվարը գրասեղանի վաճառելն էր։ Բոլոր բանաստեղծությունները, որոնք ապագայում հայ գրականության մեջ մեծ դեր էին խաղալու գրվել էր հենց այդ գրասեղանին։ 1937թ.-ի հուլիսի 26-ին Չարենցին հանում են տնային կալանքից ու տանում բանտ: Բանտում էլ է շարունակում ստեղծագործում։ Իզաբելան ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա.Միկոյանին նամակ է գրում և խնդրում ազատել Չարենցին՝ հաշվի առնելով նրա անմեղությունն ու առողջական վիճակը: Նամակը անգամ չի էլ հասնում նրան։ Չարենցի օգտին գրված բոլոր նամակները հետագայում գտնում են Բերիայի գրասեղանի գզրոցում: Նոյեմբերի 27-ին հաղորդվում է, որ Չարենցը մահացել է բանտում, որտեղ էլ դիահերձվել է: Չարենցի ծննդյան հարյուրամյակի առիթով «Մոլորակ» հանդեսում լույս է տեսնում մի հոդված «Ո՞վ սպանեց Եղիշե Չարենցին»։ 1970թ.-ի սեպտեմբերի 3-ին, Սամսոն Ստեփանյանը պատմել է իր եղբոր դստերը և նրա ամուսնուն՝ Մայիս Հայրապետյանին: Հոդվածում նկարագրվում է, որ Սամսոն Ստեփանյան անունով մի մարդ, ով գնդապետ էր, եղել է Չարենցի դահիճներից մեկը: 1937թ.-ի նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան կոմիսար Մուղդուսի գլխավորությամբ, ով նաև կազմակերպել էր Վահան Թոթովենցի սպանությունը, Չարենցը հանվում է Երևանի իր բանտախցից և տեղավորվում մեքենայի մեջ: Մահմեդ անունով վարորդը վարում է մեքենան, որի մեջ էին Մուղդուսին, Չարենցը, Սամսոն Ստեփանյանը և մի բժիշկ: Գնում են դեպի Ֆանտան գյուղը: Ցուրտ էր, Չարենցը մրսում էր: Զգում էր, որ տանում են սպանելու: Մերժում է առաջարկված վերարկուն: Ֆանտանի կամրջի մոտ կանգնում են, իսկ ձորաբերանի մոտ գյուղացիներն արդեն փոս էին փորել, իբրև սյուն տեղադրելու նպատակով: Փոսի մոտ Մուղդուսին արձակում է հրամանը. «Սամսոն, վերջացրո՛ւ սրան»: Կրակում են Չարենցի ծոծրակին և գցում փոսի մեջ: Բժիշկը վկայում է, որ թեև մարմինը դեռ տաք է, բայց նա դադարել է շնչել: Հողով ծածկում են փոսը, հարթեցնում տեղը:

Շատ լավ ֆիլմ էր… Չարենցի սիրո, հիվանդության և տանջանքների մասին էր։ Նա ուներ կին՝ Իզաբելլան և երկու դստրեր՝ Արպենիկն ու Անահիտը։ Ֆիլմում շատ լաց ցուցադրված էր նրա սերը իր ընտանիքի հանդեպ։ Նա ամեն ինչ անում էր նրանց ուրախության և երջանկության համար։ Նրան բանտ տարան Խորհրդային միության դեմ պայքար մղելու համար, բայց նա դա հերգում էր։ Շատ վատ էին վերաբերվում հայ բանաստեղծի հետ բանտում։ Նրան ծեծում և սոված էին պահում։ Իզաբելլան հենց սկզբից էլ գիտեր, որ էլ Չարենցին չի տեսնելու։ 1937 թվականի նոյեմբերի 27-ին Չարենցը վախճանվեց Երևանի բանտում։

Leave a Comment