Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում
Ո՛րն է լավ, ո՛րը վատ.
Ես սիրում եմ աչքերըդ խոհուն
Եվ խոսքերըդ վհատ….

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եվ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,
Որ չասիր ու անցար…

Միայնակ՝ ես սիրում եմ նստել
Երերուն լույսերում,
Ես սիրում եմ երազ ու ըստվեր. —
Ես իմ սերն եմ սիրում…

Իմ կարծիքով բոլորս էլ շատ ենք սիրում Տերյանի ստեղծագործությունները։ Ինձ էլ են շատ դուր գալիս նրա բոլոր բանաստեղծությունները։ Այս մեկը յուրահատուկ էր։ Միշտ սիրում եմ տեսնել և լսել նրա մասին թէ ինչքան են մարդիկ սիրում կյանքը, սիրում իրենց և սիրում ամեն ինչ։ Այս բանաստեղծությունում Տերյանը մեզ հետ կիսվում է իր սիրո մասին։ Ես այս բանաստեղծություից հասկանում եմ, որ նա սիրել է կյանքը։ Նա սիրել է մենակ լինելը, նաա անգամ սիրել է չասված խոսքերը։ Եվ ամենակարևորը ինքն էլ է սիրել իր սերը։