Թումանյան

Մի՞թե դժվար է

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ ես կարծում` լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալը անկարելի՞ բան է։

Իմ կարծիքով ոչինչ էլ անկարելի չէ։ Լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալը անկարելի՞ բան չէ։ Շատ լավ բան է, երբ մարդ ունենում է իր սեփական կարծիքը, երբ չի հիմնվում ինչոր մեկի ասածի կամ ինչոր մեկի կարծիքի վրա։ Բայց նույն ժամանակում էլ սխալ է, երբ վստահ ես, որ դու ճիշտ ես։ Սխալ է երբ չես լսում և չես ընդունում ուրիշի կարծիքը․․․ երբ մտածում ես, որ, քանի որ ես սենց եմ մտածում և նա ոչ ապա նա սխալ է։ Իմ կարծիքով մենք կարող ենք ունենալ մեր սեփական կարծիքը բայց լսել և ընդունել մյուսների կարծիքը։

  • Խնդրում եմ հիշել կոնկրետ դեպք` վերջին անգամ երբ եք սրտանց ուրախացել ձեր կողքինի ուրախությամբ:

Այո, վերջին անգամ ես սրտանց ուրախացել եմ ընկերներիս ուրախությամբվ։

Դառնացած ժողովուրդ

Հարցեր և առաջադրանքներ

  • Կարդացե՛ք տեքստը:
  • Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 բառ, այսինքն՝ բնութագրեք տեքստի թեման մեկ բառով։

հիասթափություն

  •  Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 նախադասություն, այսինքն՝ բնութագրեք տեքստի գլխավոր ասելիքը մեկ նախադասությամբ։

Ցավ ապրած մարդիկ հիասթափված և նախանձ են։

  • Գտե՛ք տեքստում մի գաղտնիք, բանալի, այն, առանց որի տեքստը կզրկվեր իմաստից:

Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։

  • Կարդում ենք գտած բառը, նախադասությունը, բանալին և հիմնավորում

Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։ Իմ կարծիքով սա բանալին է, քանի որ մենք բոլորս էլ տառապում ենք տարբեր ցավերով և խոր բարոյական հիվանդություններով, որոնց արդյունքում չարանում և դառնանում ենք։