Իրավունք և նորմ

Որպես համայն մարդկության արժեք՝ ցանկացած վայրում յուրաքանչյուր ոք ունի նույն իրավունքները: Մենք բոլորս հավասարապես իրավունք ունենք առանց խտրականության օգտվելու մարդու իրավունքներից: Այս բոլոր իրավունքները փոխկապակցված են, մեկը մյուսին լրացնող և իրարից անբաժան: Իրավունքը մարդու և հասարակության բնույթով պայմանավորված, անհատի ազատությունն արտահայտող, պետության կողմից սահմանված և պետական հարկադրանքով երաշխավորված իրավական նորմերի համակցություն է, որոնցով կարգավորվում են հասարակական հարաբերությունները։

Շատ հաճախ մարդիկ շփոթում են իրավունքները նորմերի հետ, քանի որ կարծրատիպերը, որոնցով օժտված է ճնշող մեծամասնությունը, ստիպում են մարդկանց մոռանալ իրենց անձնական իրավունքները և թույլ են տալիս այլոց հատել դրանք:

Օրենքը հասարակության մեջ չի դնում սեռերի միջև տարբերություն, տալով նրանց հավասար իրավունքներ, ցանկացած ասպարեզում(աշխատանքի ապահովում, հասարակական վայրերի այցելություն և այլն): 

Հիմնականում կանայք են, որ անընդհատ բախվում են հասարակական նորմերի հետ: Շատերը ընտելացել են և ընդունել նորմերը որպես օրենք, իսկ մնացածը, ովքեր ցանկանում են պայքարել հավասար իրավունքների համար, դառնում են ֆեմինիստ: 

Խնդրի լրջությունը արտահայտվում է ընտանիքում, երբ տղամարդուն ի սկզբանե դիտարկում են որպես <<տան գլուխ>>: Բազմաթիվ կանայք ենթարկվում են ընտանեկան հոգեբանական և ֆիզիկական բռնության, բայց լռում են, կրկին կառչելով հասարակական նորմերից