Գենետիկա(Կենսաբանություն)

  • Կեսաբանության դասընթացների ժամանակ մասնակցել եմ « Սովորում ենք թարգմանելով» նախագծին։Տարբեր աղբյուրներից օգտվելով՝ կատարել եմ թարգմանություն մուտացիաների վերաբերյալ։Փորձեմ բացատրել՝ինչով է պայմանավորված եղել ընտրությունս․ նախ ինքնին թեման արդեն իսկ շատ հետաքրքիր էր, ինչպես նաև ցանկանում էի «կոտրել» մեզանում եղած կարծրատիպը, ըստ որի մուտացիաները միայն բացասական փոփոխություններ են։ Աշխատանքի ընթացքում ստացա ինձ հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ, զուգահեռ՝համալրելով լեզվական գիտելիքներս 

Մուտացիա տերմինը ասոցացվում է մեզանում որպես բացասական  փոփոխություն, սակայն գենային մուտացիաները կորող են լինել ինչպես դրական , այնպես էլ բացասական:
Մարդու օրգանիզմում երևույթներ են տեղի ունենում, նոր հատկանիշներ են առաջանում, որոնք գենետիկական մուտացիաների հետևանք կարող են լինել, սակայն քչերն են տեղյակ դրա մասին:
Նման երևույթները կարող են կենսակերպի պատմական փոփոխությունների հետևանք լինել և այսօր դիտվել որպես սովորական երևույթ: Կփորձեմ ներկայացնել մարդկության պատմության տարբեր փուլերում տեղի ունենացած նմանօրինակ մուտացիաները:
Կաթ խմելու ունակությունը
Շուրջ 10 000 տարի առաջ, երբ մարդիկ սկսեցին ընտելացնել կենդանիներին, ինչպես օրինակ կովերին, մուտացիա տեղի ունեցավ MCM6 գենում, որի արդյունքում մարդու օրգանիզմում սկսեց արտադրվել լակտազ ֆերմենտը: Փոփոխությունը թույլ է տվել մարդուն խմել կովի կաթը և մարսել այն:
Բացակայող իմաստության ատամները
Իմաստության ատամները մեծամասամբ ցավի պատճառ են դառնում, իսկ դրանց հեռացումն էլ ավելի ցավոտ է: Բացի այդ, ժամանակակից մարդու համար այս ատամներն անպիտան են:
Մեր նախահայրերն առավել մեծ սեղանատամներ են ունեցել՝ կոշտ բանջարեղենը ծամելու համար, որն այն ժամանակ տարբերվում էր այսօրվա բանջարեղենից: Նրանց ծնոտներն առավել մեծ են եղել, քան ժամանակակից մարդունը, և մեզ մոտ բացակայում է ատամների մի մասը, որն ունեին նախնադարյան մարդիկ:
Կարմիր վարսերը
Մարդկանց 4-5 տոկոսի մոտ է միայն առկա այս մուտացիան: Այն առավել հաճախ հանդիպում է Հյուսիսային Եվրոպայում բնակվողների մոտ: Կարծիք, կա որ այս գենը կարող է վերանալ՝ պայմանավորված կլիմայական փոփոխություններով:

Կապույտ աչքերը
Ներկայում աշխարհի բնակչության 8 տոկոսն է կապուտաչյա: Գիտնականների կարծիքով 6-10 000 տարի առաջ՝ նախքան մուտացիայի տեղի ունենալը, մարդիկ շագանակագույն աչքեր ունեին: Կապուտաչյա բնակիչներն առաջինը հայտնվել են Եվրոպայի տարածքում: Աչքերի կապույտ գույնը պայմանավորված է OCA2 կոչվող գենի փոփոխությամբ:
Իմ կարծիքով գենետիկական փոփոխությունները անվերջ են կախված միջավայրի ընկալումից: Ինձ թվում է նախնադարյան մարդու օրգանիզմը փոփոխության ենթարկվելու էտապների ուղղությունները «որոշել» է հենց մարդը: Օրինակ` կաթի մարսումն իրականացնող ֆերմենտի փոխարեն մարդը նույն կերպ կարող էր փորձել հարմարեցնել օրգանիզմը սնվելով միայն բուսական սնունդով և այսօր չկարողանար մարսել կենդանական միսը: Մի քանի հարյուրամյակներ հետո մարդու մոտ կվերանան անպիտան օրգանները` կույր աղիք, պոչոսկր, լեղի, մազածածկույթ որոշ հատվածներում:
Ինչպես հայտնի է մեզ 1980 թվականներին մարդկանց մազածածկույթը բավականին խիտ է եղել իսկ հիմա նվազել է: Մի խոսքով , մարդը կատարելագործվում է և՛ իր իսկ ցանկացած ուղղությամբ , և՛ որոշ չափով իր կամքից հակառակ, քանզի ենթարկվում է նաև այլ գործոնների ազդեցության, որոն էլ առաջացնում են այս կամ այն փոփոխություններ:Մուտացիանների առաջացումը և դրանց ժառանգումը տևական բնույթ է կրում այն տեսակետով, որ մարդը կարծես անցնում է փոխակերպման տարբեր փուլեր :