Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիրը համաձայնության պայմանագիր է աշխատողի և գործատուի միջև: Աշխատողը աշխատանքային պայմանագրի համաձայն պարտավորվում է կատարել իր աշխատանքը: Աշխատանքային պայմանագիրը գործատուին պարտավորեցնում է վճարել աշխատավարձ աշխատողին:
Շատ կարևոր է ուշադիր կարդալ պայմանագրի կետերը, որպեսզի որոշ ժամանակ անց խնդիրներ չստեղծվեն: Աշխատանքի գործընթացը պետք է ճիշտ կազմակերպված լինի: Աշխատակիցն իրավաբանորեն իրավունք ունի հանգստյան օրերի, արձակուրդի, աշխատանքային պրոցեսում իրավունք ունի ընդմիջման, ստանդարտացված աշխատանքային օրվա և արտաժամյա ժամերի վճարման:
Պայմանագիրը չի կարող այնպիսի պայմաններ պարունակել, որոնք կտարբերվեն աշխատանքի օրենսգրքով նախատեսվածներից: Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Աշխատանքային ժամերը 8 ժամ են: Եթե անձը լրացուցիչ աշխատում է, պետք է նրան փոխատուցել:

Մարտ ամսվա ֆլեշմոբ

8. MNK եռանկյան M գագաթից տարված ուղիղը հատում է NK կողմը E կետում, այնպես որ MN=NE, ∠NME=35 աստիճան, ∠KME=15 աստիճան: Գտեք MNK եռանկյան անկյունները։

Լուծում

Եռանկյուն MNK-ից՝ <M=35o+15o=50o:

Եռանկյուն MNE-ից՝ քանի որ MN=NE, ապա եռանկյուն MNE-ն հավասարասրուն է, => <NME=<MEN=35o => <MNE=180o-35o*2=110o:

Այսպիսով՝ եռանկյուն MNK-ից ստացվում է, որ <MKN=180o-110o-50o=20o:

Պատասխան՝ 110o, 50o, 20o:

10. Յանան ունի տարբեր չափեր ունեցող 5 խորանարդ: Երբ նա դասավորում է դրանք փոքրից մեծ, երկու հարևան խորանարդների բարձրությունների տարբերությունը միշտ ստացվում 2սմ: Մեծ խորանարդի կողմը հավասար է երկու ամենափոքր խորանարնդների կողմերի երկարությունների գումարին: Ինչի՞ է հավասար բոլոր 5 խորանարդներից կառուցված աշտարակի բարձրությունը:

Լուծում

Ամենափոքր բարձրությունն ունեցող խորանարդի կողը նշանակենք a: Քանի որ երկու հարևան խորանարդների բարձրությունների տարբերությունը միշտ ստացվում 2սմ, ապա խորանարդների բարձրություններն են փոքրից մեծ համապատասխանաբար a, a+2, a+4, a+6, a+8: Քանի որ մեծ խորանարդի կողմը հավասար է երկու ամենափոքր խորանարնդների կողմերի երկարությունների գումարին, ապա կստանանք, որ а+8=а+а+2, այստեղից էլ а=6 սմ։ Այսպիսով՝ խորանարդների ընդհանուր բարձրությունը կլինի a+a+2+a+4+a+6+a+8= 5a+20=30+20=50 սմ։

Պատասխան՝ 50 սմ։