Պատմության 11-րդ դասարանի առաջադրանքներ․ մարտի 7-11

  • Ի՞նչպիսի աշխարհաքաղաքական պայմաններում լուծարվեց Անդրդաշնությունը

1991 թ-ի դեկտեմբերին ԲԽՍՀ-ի,  ՌԽՖՍՀ-ի և ՈւԽՍՀ-ի ղեկավարները Մինսկի մերձակա Բելովեժ բնակավայրում ստորագրեցին համաձայնագիր, որով ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալուց։

  • Ինչպե՞ս անկախացավ և ստեղծվեց Հայաստանի Առաջին հանրապետությունը

Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թ-ի մայիսի 28-ին և գոյատևել մինչև 1920 թ-ի դեկտեմբերի 2-ը: ՀՀ տարածքը հռչակման պահին 12 հզ. կմէր, բնակչությունը՝ 700 հզ., 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հզ.,961,7 հզ. կմ2, մայրաքաղաքը՝ Երևան:Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը:

  • Ներկայացրե՛ք Մայիսյան հերոսամարտերի նշանակությունը

1918 թ. մայիսին թուրքական զորքերը ներխուժեցին Արևելյան Հայաստան, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը, մայիսի 21-ին Սարդարապատ գյուղն ու կայարանը: Մարտերը ընթանում էին 3 ուղղություններով` Սարդարապատ, Բաշ – Ապարան, Ղարաքիլիսա: Մայիսի 22-ին սկսվեց Սարդարապատի ճակատամարտը: Հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ ամբողջ հայ ժողովուրդը:

Մայիսի 22 – 26-ը Սարդարապատի ճակատամարտում 15 հազարանոց թուրքական զորքը նահանջեց Ալեքսանդրապոլ: Մայիսի 23 – 27-ին պարտություն կրեց Բաշ-Ապարանում, մայիսի 24 – 28-ին՝ Ղարաքիլիսայում: 

Մայիսյան հաղթանակը հնարավորություն տվեց տևական ընդմիջումից հետո վերականգնել հայոց պետականությունը: 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքված հայ-թուրքական հաշտության պայմանագրով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը:

1918 թ. մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդն իրեն հայտարարեց Հայաստանի գավառների գերագույն և միակ իշխանությունը: Կազմավորվեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանը և կառավարությունը, վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին, մայրաքաղաք հռչակվեց Երևանը: Հանրապետությունն իր գոյության երկուսուկես տարվա ընթացքում ունեցավ խորհրդարանի երկու կազմ և չորս կառավարություն:

1919 թ. ընտրություններով ձևավորվեցին տեղական կառավարման մարմինները: Զինված ուժերը վերակազմվեցին ռուսական բանակի օրինակով: Ընդունվեց օրենք հայերենը պետական լեզու ճանաչելու մասին: Հաստատվեցին պետական խորհրդանիշները` դրոշը, զինանշանը, օրհներգը, սահմանվեցին պետական ու ազգային-կրոնական տոները: